Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 17, 2013 2:04 - 1 քննարկում
Դժբախտ պատահար, լի քաղաքական հետևանքներով…
Այսօր՝ փետրվարի 17-ին, կես գիշերվա 00.30 սահմաններում Երևանում դժբախտ պատահար է տեղի ունեցել, լի քաղաքական մռայլ հետևանքներով: Բաշինջաղյան 59-ի մոտ, ԳԱԶ մակնիշի ռուսական արտադրության 028 ԼՍ 61 պետհամարանիշով հայկական «Զիբիլի ավտոն», չենթարկվելով վարորդ Վաղինակ Մուրադյանի զսպող հրահանգներին, օգտվելով գիշերվա մթությունից և վկաների բացակայությունից, ինքնակամ հարձակվել է «Կոկա-Կոլա» ընկերությանը պատկանող (,Ապարանի մաֆիա) ամերիկյան «Շեվրոլե» մակնիշի 263 ԼՕ 61 ավտոմեքենայի վրա և գցել քացու տակ, ջարդելով արևմտյան քաղաքակրթության ներկայացուցչի քիթն ու մռութը, շարքից
հանելով նրա երթևեկելի մասը, այլանդակելով տեսքը, պատճառելով անվերանորոգելի մարմնական վնասվածք: Ծեծված մեքենայի վարորդ Արտակ Մելքոնյանին էլ է հասել մի քանի չափալախ, որի պատճառով այն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից Ա.Ճանճապանյանին Արտակ Մելքոնյանը ցուցմունք է տվել, ըստ որի, նա հաստատել է Վաղինակ Մուրադյանի թափած ջանքերը, ով ջանք ու եռանդ չի խնայել ռուսական արտադրության «Զիբիլի ավտոյի» հետևի ծանր անիվների քացիներից փրկելու կոկա-կոլայի պատիվն ու
արժանապատվությունը:
Ռուս- ամերիկյան հակամարտության այս դրսևորումը «Զիբիլի ավտոն» թղթակիցներին բացատրել է իր կատարած ծանր և անշնորհակալ աշխատանքից առաջացած վիրավորանքով, ուղղված արևմտյան շահերը ներկայացնող ընկերությանը և մեքենային, որոնք անմահական ջրերով հարուստ Հայաստանում ջուր ծախելով թալանում են այդ սնապարծ հարիֆ ժողովրդին: Նա նաև իր վրա է վերցրել քաղաքական պայքարից փախած ընդդիմությանը փոխարինելու պատասխանատվությունը:
«Կոկա-Կոլա» ընկերությունն այս առիթով մտադիր է հարցը քաղաքականացնել, փետրվարի 18-ը հռչակել «Արևմտյան Քաղաքակրթության Մեռելոցի Օր» և հետաձգել նախագահական ընտրությունները, ծանր շփոթ առաջացնելով ՀՀԿ-ի շարքերում: Բնակչության շրջանում այս լուրը դեղին մամուլը տարածել է որպես սոցիալական լարվածությամբ պայմանավորված բախում, որը առաջանում է աղբատարների և աղբ առաջացնողների միջև:
ՔՈՔԴ ՉՈՐԱՆԱ
Նկ. Գ.Շամշյանի:
Դժբախտ պատահար, լի քաղաքական հետևանքներով…
1 քննարկում
LM