Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, February 16, 2013 12:03 - 5 քննարկում
Կարդացե՛ք և ողբացե՛ք այս էգեղենի հիմար մտքերի վրա…
Քանի որ վաղը լռության օր է, ու ասածս կարող է ընկալվել որպես քարոզչություն, դրա համար այսօր եմ գրում. իմ փաստացի գրանցման վայրը Հայաստանի համարյա ծայրին է, և այնտեղ հասնելու համար ես պիտի փող ծախսեմ ու երեխաս գրկիս անցնեմ երեք ժամվա ճանապարհ ռաբիսի ցմփցմփոցի ներքո, երեք ժամ էլ նույն պայմաններում հետ գամ։ Ու չնայած դա ձմռան ցրտին բավականին դժվար է, ես դա անելու եմ, որ կատարած լինեմ պարտքս երեխայիս ու ինքս իմ հանդեպ։
Ես ընտրելու եմ Հրանտ Բագրատյանին, որովհետև տեսնում եմ ու հասկանում, որ նա մրցակցությունից դուրս է ու բացառիկ է ոչ միայն ներկայումս առաջադրված իր մրցակիցների համեմատությամբ, այլև Հայաստանում երբևէ առաջադրված նախագահի թեկնածուների ու նախագահների համեմատությամբ։ Հրանտ Բագրատյանը, առաջադրվելով նախագահի թեկնածու, միանգամայն նոր որակ բերեց բուն քաղաքականության մեջ՝ փոխելով հենց քաղաքականության ընկալումը։ Նրա արտահայտած միտքը, թե տնտեսությունից դուրս քաղաքականությունը ինտրիգ է, ինձ ու շատերի համար այլևս ակնառու ճշմարտություն է։
Ես լավ Հայաստան եմ ուզում ոչ միայն իմ երեխայի համար, այլև ինձ համար։ Ես ուզում եմ տեսնել այն Հայաստանը, որտեղ կարող եմ ապրել և որի արարմանը կարող եմ մասնակցել իմ ունակություններով ու գիտելիքներով։ Ես հոգնեցի գետնին ընկած տաշած քարի կարգավիճակից, որի վրա փոշի ու հող է նստում ու որը քիչ-քիչ անպետքանում է։ Ես էլ սպասելու ժամանակ չունեմ։ Հետևաբար այս անգամ նույնիսկ ավելի մեծ եռանդով ու ինքնազոհությամբ, քան նախկինում, պատրաստ եմ կանգնել իմ ընտրած թեկնածուի թիկունքին ու տեր կանգնել ինձ պատկանող իշխանությանը, եթե Հրանտ Բագրատյանը որոշի հետընտրական շարժում սկսել։ Բայց, իհարկե, նա չի կարող դա իրեն թույլ տալ, եթե չունենա բավականաչափ քվե։ Ես գնում եմ՝ իմ կողմից այդ քվեն ապահովելու։
Այս ամենը գրեցի նրանց համար, ովքեր ամբողջ քարոզարշավի ընթացքում հանդես են եկել բոյկոտի կամ քվեաթերթիկը անվավեր դարձնելու կոչերով։ Հանցագործություն է Հրանտ Բագրատյանի պես նախագահ ունենալու հնարավորությունից չօգտվելը և մյուսներին համոզելը վարվել նույն կերպ։
Ընտրության օրը ես վեց ժամ անց եմ կացնելու երթուղայինի մեջ՝ ի հեճուկս այն մարդկանց, որ նստելու են տանը՝ կողքից դիտողի կարգավիճակում, ընտրատեղամասից մի քանի րոպեի հեռավորության վրա՝ կորցնելով հետագայում իրենց կյանքից, երկրից, անարդարությունից և ընդհանրապես բողոքելու բարոյական իրավունքը։
Այնուամենայնիվ, չմարող հույս ունեմ, որ նրանցից շատերը մինչև ընտրության օրը կփոխեն որոշումը ու սեփական ճակատագրի ղեկը կվերցնեն իրենց ձեռքը, ինչպես արեցին հինգ տարի առաջ։
Ու եթե իսկապես վերցնենք այդ ղեկը մեր ձեռքը, ապա հաստատ կհաջողի…

5 քննարկումներ
Hakob M.