ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, February 14, 2013 20:20 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 38)(Ինչպե՞ս ստեղծվեց ՀՀԿ-ն)

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
(Ինչպե՞ս ստեղծվեց ՀՀԿ-ն)
Մաս 38

1990 թվականի մարտի 30-ը,կամ՝ 31-ն էր,Երևանի ԱԻՄ-ի շտաբում տեղի ունեցավ ԱԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի նիստ,որին մասնակցում էի նաև մի քանի շրջանների ներկայացուցչներ,որոնց թվում նաև ես:Այդ նիստի ընթացքում միայն պարզ դարձավ ,թե ի՞նչ է կատարվում ԱԻՄ-ի խորհրդում:Պարզվեց,որ ԱՄՆ-ում գտնվող Պարույր Հայրիկյանը հրաման է տվել Աշոտ Նավասարդյանին,զինաթափել «Անկախության Բանակն» ու այն բերել քաղաքական դիրքերի վրա,պատճառաբանելով,որ ԱԻՄ-ը միայն քաղաքական ճանապարհով պետք է պայքարի մինչև Հայաստանի փաստացի անկախացում,որ Ադրբեջանի հետ զինված ընդհարումները մեզ ոչինչ չեն տա և մենք հզորացնելով հանրաքվեի պահանջը,պետք է զորակցենք նույն ճանապարհով առաջ գնացող Լիտվային:
Ժողովի մասնակից շատերիս համար հասկանալի էր Հայրիկյանի հրամանն ու դրա բացատրությունը,բայց՝ զարմանալի և անընդունելի այդ պահի համար,քանի որ զինված ընդհարումներ էին տեղի ունենում սահմանների ամբողջ երկայնքով:Երկրում տիրող իրավիճակը թույլ չէր տալիս շատերիս հասկանալ,թե ինչպե՞ս կարելի է զինաթափվել ու միայն քաղաքական պայքար մղել,երբ Ադրբեջանը ռուսական զորքերի օգնությամբ,անձնագրային ստուգման անվան տակ արդեն հայաթափել էր Արցախն ու անընդմեջ հարձակումներ էր գործում Հայաստանի սահմանների վրա:Շատերս կարծում էինք,որ լինելով հայրենիքից ու կատարվող իրադարձություններից հեռու,Հայրիկյանը ամբողջությամբ ու ճիշտ չի ըմբռնում իրավիճակը:
Ժողովի ժամանակ ելույթ ունեցան Սուսաննա Ավագյանը,Մարտին Ճերմակյանը,էլի մի քանիսն ու նաև Աշոտ Նավասարդյանը:Նա կտրականապես հրաժարվեց զինաթափել Բանակը,ասելով,որ երկիրը չհայտարարված պատերազմի մեջ է և սխալ է զինաթափումը:Նաև պատճառաբանեց,որ ԱԻՄ-ը չէ,որ զինել է բանակի մարտիկներին,մարտիկներն իրենք են արդեն իսկ զինված եկել ու մաս կազմել «Անկախության Բանակին» և բնականաբար ինքն իրավունք չունի նրանց զինաթափելու:Վերջին պատճառաբանությունն իհարկե ընդունելի չէր կարող համարվել և այն մի տեսակ ինքնապաշտպանական բնույթ ուներ կարծես,քանի որ բոլորի համար էլ հասկանալի էր,որ եթե Նավասարդյանը բանակի կողմից ճանաչված էր որպես գլխավոր հրամանատար,ուրեմն և իրավունք ուներ նման հրաման տալու և այդ Բանակի մարտիկներից ով կնդուներ այդ հրամանը և ով՝ ոչ,դա արդեն հարցի ուրիշ կողմն էր:Հասկանալի էր նաև,որ այդ հրամանը չնդունելու դեպքում,բանակի տղաները կհեռանային ԱԻՄ-ից:Սակայն բանակի մարտիկների ԱԻՄ-ից հեռանալու մտավախությունը չէր,որ անհանգստացնում էր Աշոտ Նավասարդյանին,քանի որ Հայրիկյանը շատ կտրուկ դնելով հարցը,ուղղակի հայտարարում էր,որ չենթարկվողները կարող են լքել ԱԻՄ-ն ու հեռանալ:Այսինքն ԱԻՄ-ի հիմնադիր նախագահը՝ Պ.Հայրիկյանը,վախ չուներ հրամանը չկատարող մարտիկների հեռանալուց:
Աշոտ Նավասարդյանը իր ելույթում կտրականապես հրաժարվելով հրամանը կատարել,բացատրում էր նաև,որ ինքը կողմ է բանակի դեմոկրատացմանը,որ իր երազանքն է, ստեղծել դեմոկրատական բանակ Շվեցարիայի օրինեկով,որտեղ ամեն մի սպա,կամ՝ զինվոր,իրավունք կունենա զեկուցելու,որ ինքը իր վերադասի հրամանը կամ չի´ կարող կատարել,կամ էլ՝ համարելով այդ հրամանը սխալ՝ հրաժարվում է այն կատարել:Ժողովի ընդմիջման ժամանակ, ես միջանցքում մոտեցա Սուսաննա Ավագյանին,ցավ ու ափսոսանք հայտնելով նրան,Աշոտի համար,որի հանդեպ անչափ մեծ հարգանք էի տածում:Սուսաննա Ավագյանն ինձ պատասխանեց՝. «Դուք դեռ լավ չեք ճանաչում Նավասարդյանին,նա ուզում է պառակտել ԱԻՄ-ն ու նոր կուսակցություն ստեղծել,որպեսզի ինքը դառնա ղեկավար ու բավարարի իր փառամոլությունը:Ես ապշեցի,զարմանք հայտնեցի նրա խոսքերի վրա,քանի որ չէի պատկերացնում,որ պայքարի մեծ ուղի անցած Աշոտ Նավասարդյանը կարող էր փարամոլ ու պառակտիչ լինել:Իսկ նա ասաց՝.«Նավասարդյանն իրականում այն չէ,ինչպես որ գիտեք նրան,կգա ժամանակ ու կհամոզվեք»:Սուսաննա Ավագյանի այդ խոսքերը ականջներումս են արդեն 22 տարի,որոնք մարգարեություն կարծես լինեին:Երկար ժամանակ պետք չեղավ ԻՐՈՔ ճանաչելու,թե ով էր Նավասարդյան մարդն ու քաղաքական գործիչը,որը (այսօր թույլ եմ տալիս ինձ ասել),իր սեփական «ես»-ին կարող էր զոհել ամեն բան և որը,ընդհամենը մեկ տարի անց,մեր դատավարության ընթացքում,ի պատասխան իրեն ուղղված իմ հարցին, պետք է հրաժարվեր դեմոկրատական բանակ ունենալու վերաբերյալ իր իսկ հայտարարությունից,ասելով,որ՝. «ես հանրապետական եմ և երբե´ք դեմոկրատ չեմ եղել»…
Նավասարդյանի խոսքից և Հայրիկյանի կողմից ֆաքսով ստացված հրամանը բոլորիս բաժանելուց հետո,Սաուսաննա Ավագյանը միացրեց Հայրիկյանի հեռախոսային ձայնագրությունը,որտեղ նա պահանջում էր Նավասարդյանից,կամ՝ կատարել հրամանը,կամ՝ հեռանալ:Ձայնագրությունն ամբողջովին լսելուց հետո,Նավասարդյանը հայտարարեց՝. «Ես հրամանը համարում եմ սխալ և ես դուրս եմ գալիս ԱԻՄ-ից»:Սաուսաննա Ավագյանն ու մյուսները փորձեցին շտկել դրությունը,բացատրել,որ այդպիսով պառակտվում է ԱԻՄ-ը,բայց Նավասարդյանն անկոտրում էր ու հայտարարեց՝. «Ես կուզեմ տեսնել ԱԻՄ-ը հզորացած:Հենց դրա համար էլ ես ինձ «ֆուկ» եմ անում,որ ԱԻՄ-ը չպառակտվի ու հզորանա»:Ժողովն ավարտվեց:Բոլորս դուրս եկանք միջանցք:Տարաբնույթ կարծիքներ էին փոխանակում մասնակիցները:Այդ ամենն այնքան ցավալի էր ինձ համար,այնքան էի ափսոսում Աշոտի հեռացումը ԱԻՄ-ից:
Մենք՝ ժողովի մասնակիցներս, դեռ երկար ժամանակ խմբված շտաբի միջանցքում ու շտաբի դիմաց,քննարկում էինք տեղի ունեցածը:Հանկարծ ինձ մոտեցավ Նավասարդյանն ու տանելով մի կողմ, ասաց՝ «Սվետա,խնդրում եմ կատարվածի մասին տեղյակ պահիր Սամվելին ու թող որոշեն,ինձ հետ են գալի՞ս,թե՞ մնում են ԱԻՄ-ում»:Ես նրան հավաստիացրի,որ մոտ օրերին կբերեմ ջոկատի որոշումը:Գուցե «Անկախության Բանակ»-ի մեջ եղող մյուս ջոկատները ևս մտածում էին իրենց անելիքը,ես դա չգիտեմ,բայց այդ պահին Աշոտ Նավասարդյանը ԱԻՄ-ից հեռացավ միայնակ,նրա հետ էր միայն Լևոն Հակոբյանը:
Ահա թե ինչ խմորումներ էին տեղի ունենում ԱԻՄ-ում և ինչու՞ էր Նավասարդյանն ասել Սամվելին՝ ջոկատը ետ բերել Բարձրունու դիրքերից ու սապասել նոր հրամանի:
Ժողովից հետո երբ հասա Արտաշատ,արդեն ամբողջ ջոկատն Արտաշատի շտաբում էր:Ես մանրամասն հայտնեցի կատարվածը և Հակոբջանին հանձնեցի Հայրիկյանի գրավոր հրամանը:Մինչև ուշ երեկո բոլորս միասին քննարկում էինք կատարվածը:Ջոկատը կեսգիշերին ցրվեց,հաջորդ օրն առավոտյան շտաբում ժողովի հավաքվելու պայմանով:
Ես երբեք չէի մասնակցում ջոկատի ժողովներին,որոնք վերաբերվում էին միայն մարտիկներին:Մեկ օր հետո, 1990 թվականի ապրիլի 2-ին,կեսօրից առաջ ժամը 11-ին,ես Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների որոշումն արդեն տանում էի Աշոտ Նավասարդյանին:Երբ ներս մտա ԱԻՄ-ի շտաբ,անմիջապես նկատեցի միջանցքի ձախ կողմում կանգնած Նավասարդյանին ու Լևոն Հակոբյանին:Տեսնելով ինձ,նրանք մոտեցան:Ես ուրախ տոնով,մի փոքր էլ կատակի տալով,հպարտ ձգվեցի ու բարձր ասաց՝. «Զեկուցում եմ,պարոն Նավասարդյան,Արտաշատի «Անկախության Բանակը» միաձայն որոշեց միանալ ձեզ»:Նավասարդյանը մի անգամից գրկեց ինձ ու դառնալով կողքին կանգնած Լևոն Հակոբյանին,անչափ ուրախ ասաց՝. «Լևոն,պատկերացնում ե՞ս,Հանրապետական կուսակցությունն ստեղծվեց»:Ես հանկարծակիի եկա նրա հայտարարությունից և հիշեցի Սուսաննա Ավագյանի խոսքերը:Հետո նա դառնալով ինձ,հարցրեց՝.«իսկ դու՞»:Ես ասացի,որ մնում եմ ԱԻՄ-ում:Չնայած հետագա դեպքերի զարգացումները բերեցին նրան,որ ես ինձ ավելի շատ ՀՀԿ-ի անդամ էի համարում,քան՝ ԱԻՄ-ի,որի գաղափարների կրողն էի եղել ու մնում:Նավասարդյանը խնդրեց փոխանցեմ Սամվելին,որ հաջորդ օրն սպասում է իրեն:
Փաստորեն այսպես,հենց այդ օրը՝ 1990 թվականի ապրիլի 2-ին դրվեց ՀՀԿ-ի հիմքը:Փաստորեն ՀՀԿ-ն ստեղծվեց զուտ ռազմական միավորումներից,չունենալով իր հիմքում քաղաքական որևէ ծրագիր ու գաղափարախոսություն:Մարդիկ այդ օրն ու դրանից էլ շատ ամիսներ հետո եկան ՀՀԿ ո´չ նրա գաղափարախոսությունը հոգեհարազատ համարելու համար,ինչը որ գոյություն չուներ,այլ զուտ որպես ռազմական միավորում` մաս կազմեցին ՀՀԿ-ին:Եվ քանի որ այն ժամանակ բոլոր կուսակցությունները,բացի իշխող կոմունիստական կուսակցությունից,գրանցված չէին և համարվում էին անօրինական,ուստի չունեին նաև անդամատոմս:ՀՀԿ-ն իր կազմման օրից շա՜տ ամիսներ հետո միայն գրանցվեց ու օրինականացվեց և անդամագրեց իր անդամներին:Այսօր կան մարդիկ,որ ունենալով ՀՀԿ-ի՝ համար երկրորդ,համար երրորդ,կամ ասենք՝ համար տասներրորդ տոմսը,իրենց համարում են առաջիններն ու հիմնադիրները այդ կուսակցության:Սակայն դա այդպես չէ,դա ճիշտ չէ,քանի որ այդ անդամատոմսերը բաժանվել են այն ժամանակ,երբ արդեն երկա՜ր ամիսներ ՀՀԿ-ն գոյություն ուներ և ուներ բազմաթիվ անդամներ ու բազմաթիվ մարտիկներ:Իր ստեղծման օրից 7 ամիս անց նույնիսկ,մինչև նոյեմբեր,երբ մենք ձերբակալվեցինք,ՀՀԿ-ն դեռ գրանցված չէր և չուներ անդամատոմս:Հները բոլորն էլ գիտեին միմյանց և գիտեին, թե ովքեր են դրել ՀՀԿ-ի հիմքն իրականում…
Նավասարդյանի ԱԻՄ-ից հեռանալուց մեկ-երկու օր անց,ԱԻՄ-ի ներկայացուցիչների խորհուրդը մի ուղերձ հրապարակեց,որի մեկ օրինակը մինչ օրս իմ արխիվի մաս է կազմում:Այնտեղ ասվում էր՝.

ՈՒՂԵՐՁ
Մեր հակառակորդի ցանկությունն այն է,որ մեր կարևորագույն հարցը դառնա երկրորդական:Դրան հասնելու համար Մոսկվան իրավունք տվեց ժողովրդին զենք ձեռք բերել, և այս հոգեբանական կռվում գրպանեց շատերին,ընդհուպ նրանց,ովքեր պայքարում են ազգային պզտականության վարականգնման համար:
Անկախության Բանակը ստորաբար հանդուրժում է իր շարքերում մարդկանց,որոնք համարձակվում են ծիծաղել անկախության համար այսօր քաղաքական ճանապարհով պայքարող մարդկանց վրա:
Դեպի Ազգային Խորհուրդի ստեղծում տանող ճանապարհը անձնական «ես»-ի,նաև անձնական քաղաքական գիտակցության հաղթահարումն է,որը ցավոք սրտի՝ բացակայում է,հանգամանքների բերումով Անկախության Բանակի ղեկավարությունում հայտնված մարդկանց մոտ:
Սրանից ելնելով, քանի որ այդ երևույթը դարձել է նաև Անկախության Բանակի գործը,Պարույր Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին կոչ արեց դուրս գալ ԱԻՄ-ից ևիր հետ տանել նրանց,ովքեր ուզում են զբաղվել ժամանակավոր գործերով,ովքեր երկրորդականը առաջնային են համարում:
ԱԻՄ-ը իր ստեղծման օրից բազմաթիվ կազմակերպությունների մայր է եղել /սա էլ հերթական երևույթներից է/,բայց իրականությունն այն է,որ ԱԻՄ-ից պառակտված անհատները հիմնականում առաջնորդվել են իրենց անձնական փառասիրությամբ և եսամոլությամբ/Իրականության մեջ անկախության պայքարը դարձել է երկրորդական՝ այն ինչ կատարվեց Անկախության Բանակի հետ/:
ԱԻՄ-ի Անկախության բանակը պառակտվեց կարգապահության խախտման պատճառով:
Պառակտիչների վերջը պառակտումն է:
Պառակտված Անկախության Բանակի յուրաքանչյուր մարտիկ ինքը պետք է որոշի իր տեղը:
Հիշենք,որ 1915 թվին նմանօրինակ պայմաններում / Ռուսաստանի իշխանության ներքո 30 000-ոց կամավորական բանակ կար,սակայն այնտեղ,սահմանից այն կողմ ցեղասպանություն էր/:Իր քաղաքական ինքնապաշտպանություն չունեցող բանակը ոչնչով օգնել չկարողացավ, ի վերջո ազգին չծառայեց մինչև Սարդարապատ:Անկախության Բանակի հարցը իրոք ինքնապաշտպանության հարց է, և իրեն զինվոր համարող ամեն ոք պետք է համարի իր պարտքը զբաղվել ինքնապաշտպանությամբ:Բայց պետականություն չունեցող ազգի զինվորի առաջնահերթ խնդիրը պայքարն է հանուն ազգի անկախության և դա ազգային ինքնապաշտպանության լավագույն ռազմավարական ձևն է,արմատական միջոցն է:
Կազմակերպությունը կշարունակի գործել,մնալով հավատարիմ իր սկզբունքների մաքրությանը:
ԱԻՄ-ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱԻՄ-ի խորհրդի այս ուղերձից մեկ-երկու օր անց, հայտարարություն արվեց նաև Պ.Հայրիկյանի կողմից:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես ուրախությամբ տեղեկացա,որ նրանք,ովքեր շեղվելով ԱԻՄ-ի ազգային քաղաքական ուղղուց,իրենց առաջնային նպատակն ունենալով ոչ քաղաքական անկախությա նվաճումը,ոչ պայքար հանուն Հայաստանի անկախության,ընդառաջելով նաև իմ հորդորին,դուրս են եկել ԱԻՄ-ի կազմից և ազդարարել Անկախության Բանակի ինքնիշխանություն:Այս քայլը ես ողջունում եմ միայն այն պատճառով,որ կարգապահական տակտ չունեցող մարդիկ հեռանում են,իսկ կազմակերպությունը կշարունակի գործել իր մաքուր սկզբունքներով:Բոլորին,ով շարունակում է,նույնիսկ զենքը ձեռքին,հավատարիմ մնալ ԱԻՄ-ի սկզբունքներին,առաջնային է համարում ոչ թե թուրք սպանելը,այլ պայքարը հանուն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ,կոչ եմ անում անդամագրվել ԱԻՄ-ի բանակին,որի ղեկավարությունը կառաջադրվի ԱԻՄ-ին հավատարիմ մնացած ԱԻՄ-ի խորհրդականների կողմից և կներկայացվի իմ հաստատմանը:
Կա ժամանակավոր,պատեհական կամ մարտավարական ինքնապաշտպանություն և կա ռազմավրական,այսինքն ստրատեգիական ինքնապաշտպանություն:Հայ ազգի ստրատեգիական ինքնապաշտպանությունը ազգային պետականության շուտափույթ վերականգնումն է:
Բոլոր ճակատամարտիկներին հիշեցնում եմ 1914-15 թվականների հայ կամավորների գնդերի «հերոսական» կռիվները,երբ նույն օրերին ամբողջությամբ հայազրկվում էր Արևմտյան Հայաստանը:Նրանք ովքեր պատեհապաշտությունից չեն կարողանում ձերբազատվել,նրանց տեղը ԱԻՄ-ը չէ:
ԱԻՄ-ի այսօրվա խնդիրն է՝ շարունակել և հզորացնել հանրաքվեի պահանջը և քաղաքական ամենայն հնչեղությամբ զորակցել Լիտվային:

ԱԻՄ-ի ՆԱԽԱԳԱՀ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ