ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 13, 2013 8:44 - չքննարկված

Թովմասյան դու ազնիվ մարդ ես, բայց զգուշացիր Հայրիկյանից: Վաղը նա կարող է հայտարարել, թե դուք եք կրակել իր վրա:

«Այդքան անգրագետ պաշտոնյաներ կան, մեկն էլ թող դա լինի, ինչ է պատահել»,- ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե ի վերջո Հայրիկյանն ի՞նչ էր ուզում և արդյոք նրա քայլերն ուղղված էին պաշտոն կորզելուն: Գնահատելեվ Պ. Հայրիկյանի քայլերը՝ պարոն Թովմասյանը դրանք ինքնաոչնչացում անվանեց և մանրամասնեց. «Ընդհանրապես սկզբից մինչև վերջ իր վարած քաղաքականությունը, ընտրողներին այդպիսի խոստումներ տալը, հետո ՍԴ չդիմելու հայտարարությունը, մեկ օր հետո հայտարարելը, որ դիմելու է, 24 ժամ հետո ետ վերցնելը, այս խաղերը ունեն մեկ բառ՝ ինքնաոչնչացում: Ես չգիտեմ պաշտոն կկորզի, կամ իրենց ինչ-որ բան խոստացել են, թե ոչ: Բայց որ նախագահը չգիտեմ որ արժանիքների համար որպես բացառիկ քաղաքական գործիչ այցելել է նրան, պաշտոն էլ կխոստանան, ուրիշ բաներ էլ կխոստանան»: ՀՀ գլխավոր կոմունիստը քարոզարշավը անհավասար պայքար է համարում ու նշում. «Կան թեկնածուներ, որոնց համար տարբեր տեղերից բերում լցնում են, ժողովուրդը ամեն բան հասկացել է արդեն, այնպես որ այս բոլորը շինծու, գեղարվեստական բաներ են: Եթե այդքան համարձակ ու գիտակ են, թող դիմեն հեռուստաբանավեճերի: Ժողովուրդն իմանա՝ ով ով է»: Քանի որ շատ է խոսվում Ր. Հովհաննիսյանի քարոզարշավի ինքնատիպության մասին, Ռ, Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն ինչ կարծիքի է: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրիգինալը այն չէ, թե ինչ բառեր ես օգտագործում: Քարոզարշավը պիտի ցույց տա երկրի վիճակը, իսկ դրա համար պիտի գիտակ լինես երկրի ներքին խորխորատներին, այդ համակարգի փտածությանը և դրա ներխուժմանը երկիր: Թեկնածուներից ոչ մեկը իրավունք չունի խոսելու սոցիալական արդարությունից, միայն սոցիալիստական գաղափարը կոմունիստական կուսակցությունը կարող է փրկել երկիրը, ինչպես 1920-ին»: Այս կապակցությամբ՝ հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ իրենց կուսակցությունը չմասնակցեց ՀՀ նախագահական ընտրություններին: Ռ. Թովմասյանը արձագանքեց. «Վերջին 20 տարիներում ՀՀ-ում ոչ մի ընտրություն չի եղել, այդ բառը շինծու կպցրել են: Բոլորն ընթացել են կեղծիքով, ընտրակաշառքով, դրա համար էլ ԱԺ-ն համարում եմ ազգակցական ժողով: Մյուս պատճառը ֆինանսական վետոն է, որ դրել են լուրջ կուսակցությունների վրա: Եթե մի կուսակցություն ապրում է անդամավճարներով, եզակի դեպքերւմ հանգանակություններով, որտեղի՞ց 100 միլիոն գտնի, որ մասնակցի ընտրություններին: Եվ վերջապես տարբեր թեկնածուների համար քարոզարշավի ժամանակ լծվում են թաղային հեղինակություններ, դպրոցի տնօրեններ, աշակերտների ծնողներ, դրա համար էլ Չեբուրաշկայի օրինակն էին բերում»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/12/195795/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ