Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 13, 2013 8:06 - 1 քննարկում

Հարց Տեր Եսայի քահանային.«մարգարեությունները գուշակություն չե՞ն»: Բա ի՞նչ են: Աստծո խո՞սք: Ձյուն գա խավարամիտ գլխիդ: Էդ գլխով էլ հնագույն ծիսակարգ ես գողանո՞ւմ…

Փետրվար 13 2013 Այսօր ՙԱրմատ՚ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսում Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, թե կրակը, որը ոչ միայն Տեառնընդառաջի, այլև հեթանոսության ու կրակապաշտության խորհրդանիշն է համարվում, վերջիններիս հետ ոչ մի կապ չունի; Այն բնության երևույթներից մեկն է, որ կարող է օգտագործվել ցանկացած կրոնում: ՙԿրակը լույս է խորհրդանշում, որով իմաստավորվում է մեր կյանքը, յուրաքանչյուրն այդ օրն իր հետ լույսի մասնիկ է տանում՚,- ասաց տեր Եսայի Արթենյանը: Այլ կարծիք ուներ ազգագրագետ Մարիաննա Ապրեսյանը, ում խոսքերով՝ այսօր կրակ վառելու ավանդույթը կամ ընդհանրապես Տրընդեզը  ծագել է հեթանոսական ժամանակներից: ՙԽարույկը չարախափանման երևույթից բացի այլ խուրհուրդներ էլ ունի: Հնում մարդիկ հավատացած էին, որ կրակը կբուժի իրենց հիվանդություններն ու կմաքրազերծի չար աչքից՚,-ասում է Մարիաննա Ապրեսյանը: Ազգագրագետը նշում է նաև, որ խարույկի շուրջ խաղեր, երգեր և գուշակություններ են կատարվել: ՙԽարույկի ծխի ուղղությամբ են մարդիկ որոշել, թե որ կողմից է գալու իրենց հարսնացուն կամ փեսացուն՚: Քահանա Արթենյանը նշեց, որ եկեղեցին դեմ չէ ավանդույթների պահպանմանը, ընդհակառակը, հին ավանդույթները պետք է չմոռացվեն և հարկավոր է ստեղծվեն նորերը: ՙՄիակ բանը սակայն, որ մենք չենք ընդունում՝ գուշակություններն ու Տեառնընդառաջը սնոտիապաշտության հետ կապելն է՚,-ավարտեց իր խեսքը տեր Եսային: Ըստ ավանդույթի, այսօր բակերում խարույկի վրայով կցատկեն նորապսակները, իսկ եկեղեցիների բակերում կլինեն միջոցառումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/13/196396/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

grigori
Feb 13, 2013 12:39