ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 12, 2013 20:40 - 1 քննարկում

Չէէէէ՜է… սա, իսկապես, հազվագյուտ պատուհաս է նաև իր ընկերների գլխին…

Ասում են` ցուցակով եք ներս թողնում. բա ի՞նչ անենք. Ս. Սարգսյանը

 

Ասում են` ցուցակով եք ներս թողնում. բա ի՞նչ անենք. Ս. Սարգսյանը00:33 – 13.02.2013

Մամուլն արդեն երկար ժամանակ է գրում է, որ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներին մասնակցում են ցուցակագրված մարդիկ եւ որ Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցերն էլ նախապես պայմանավորված են լինում: Այսօր Երեւանի Նոր Նորք վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այդ հարցին:

 

«Մեր բարին չցանկացողները փորձում են ամեն կերպ վատաբանել այսպիսի հանդիպումները: Փորձում են փաստարկներ բերել եւ մի տեսակ տարօրինակ է, բայց մեզ մեղադրում են նրանում, որ այսպիսի հանդիպումների ժամանակ դահլիճ ենք հրավիրում մեզ համար ցանկալի մարդկանց: Մենք գիտենք, թե ում ենք հրավիրում, դրանում մեզ մեղադրում են. բա ի՞նչ անենք: Երբ հանրահավաք ենք անում, մեզ մեղադրում են, ասում են` դպրոցի տնօրենները երեխաներին են բերում, ցուրտ է, անհարմար պայմաններ են: Երբ դահլիճային հանդիպումներ ենք անցկացնում, ասում են` իրենց մարդկանց են բերում, իրենց համակիրներին, ցուցակով են ներս թողնում. բա ի՞նչ անենք: Հայտարարենք` դահլիճում հանդիպում է լինելու, բա որ հանկարծ հանդիպմանը, չգիտեմ, մեկ էլ 1500 հոգի որոշեցին գալ, բա ի՞նչ ենք անելու», – հայտարարեց Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով հարցին, որ բնակիչների կողմից իրեն տրվող հարցերը փոխհամաձայնության արդյունք են, նախագահը նշեց. «Փորձում են ասել, որ իբր նախօրոք մենք պայմանավորվում ենք թե ինչ հարց են մեզ տալու: Փաստարկ են բերում, բայց ասում են կմկմալով են հարցերը տալիս: Դե լավ, որքանո՞վ է դա տրամաբանական, մի՞թե եթե մենք այպիսի գործունեությամբ ենք զբաղվում մի ամբողջ շրջանում չե՞նք կարողանում մի մարդ գտնել, որը կարողանում է առանց կմկմալու հարցերը տալ: Բայց բնական է չէ՞, որ մեր հանդիպումների ժամանակ լինում են մարդիկ, ովքեր չունեն համապատասխան կրթություն, է հետո՞, նրանք մեր քաղաքացիները չե՞ն, իրավունք չունե՞ն հարցեր տալու»:

 

Նախագահն անդրադարձավ նաեւ նախագահի թեկնածուներից մեկի այն մեղադրանքին, որ բեմ բարձրանալիս Սերժ Սարգսյանն ուրիշի գրած տեքստերն է կարդում:

 

«Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, եւ նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդ ունի թիմ եւ այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի: Ենթադրենք, ես այսօր չորս-հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները պետք է սկսեմ միայն գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ», – նշեց Սերժ Սարգսյանը եւ վստահեցրեց, որ ցանկացած միջին մակարդակի մարդ կարող է ժամերով խոսել առանց թղթի, «բայց թուղթ ունենալը հարգանք է լսարանի նկատմաբ, հարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ, թուղթ ունենալը նշանակում է, որ մտածված ես ելույթ ունենում»:

 

Նախագահը հայտարարեց, որ բոլոր երկրներում է այդպես, որ իրենց ելույթները նախագահներն անձամբ չեն գրում:

 

Ուշագրավ է, որ թեեւ Սերժ Սարգսյանը չհերքեց, որ իր հանդիպումներին “ընտրայլներ” են գալիս, ցուցակագրում են, բայց ՀՀԿ-ական որոշ գործիչներ եւ ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբն արդեն վաղուց հերքել էր, որ նման բան կա:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARORDUHY
Feb 12, 2013 21:04