ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, February 12, 2013 20:09 - 1 քննարկում

Սերժ Սարգսյանին հայտնել են, թե ադրբեջանցիք խփում են, ու լսել են անվրդով պատասխան. «Համբերեք էլի, հիմա դրա վախտն ա: Մի շաբաթից ես էլ 57-ին կխփեմ»:

«Աշխատել է դիպուկահար և եղել են մի քանի կրակոցներ». Սամվել Սաղոյան

| 02:23 | Փետրվար 13 2013
«Աշխատել է դիպուկահար և եղել են մի քանի կրակոցներ». Սամվել Սաղոյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 12-ին հակառակորդների կրակոցներից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը:

Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ և ըստ Ա. Հովհաննիսյանի` ժամը 22:00-ի դրությամբ ամեն ինչ լռեցված է: Հիշեցնենք, որ Ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանցի դիպուկահարը նույն օրը կրակել էր Չինարի գյուղի ուղղությամբ՝ անչափահաս երեխաների տեղափոխող մեքենայի վրա:

«Ամենասարսափելին այն է, որ մեքենայի մեջ եղել են անչափահաս երեխաներ և երջանիկ պատահականությամբ նրանց հաջողվել է դուրս փախչել մեքենայից: Աշխատել է դիպուկահար և եղել են մի քանի կրակոցներ: Կրակոց է եղել նաև գազի խողովակի ուղղությամբ և տներից մեկի դարպասին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Ի դեպ, ժամեր առաջ հեռուստալրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մորաքույրս զանգեց Չինարիից, թե գյուղացիները, տագնապած, մտել են գետնահարկ ապաստարանները: Օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները կրակել են բնակելի տների ուղղությամբ: Վնասվել է մեկ տուն ու մեկ ավտոմեքենա, գազատար խողովակ է պայթել: Անվտանգության նկատառումով գյուղի գազամատակարարումը դադարեցվել է»:

Բարեբախտաբար, զոհեր չկան:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերի ուղղությամբ կրակոցները «ամենօրյա բնույթ են կրում»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HIYAN
Feb 13, 2013 12:22