Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, February 12, 2013 0:06 - չքննարկված
Սերժ, հրաժարվի՛ր սատանաներից: Հռոմի Պապի չափ էլ չկա՞ս:
Բենեդիկտոս 16-րդի հրաժարականը ցնցել է աշխարհը. ինչո՞ւ են մտահոգ մահմեդականները
11:40 . 12/02
Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականի մասին լուրը ցնցել է աշխարհը: Նա փետրվարի 28-ին կլքի պապական գահը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պապը հրաժարվում է գահից՝ առողջական խնդիրների պատճառով: Նա հայտարարել է, որ այլեւս ուժ չունի իր պաշտոնը ղեկավարելու համար: Այս մասին հայտարարել է անձամբ՝ Օտրանտո քաղաքում անցկացվող կրոնական արարողություններից մեկի ժամանակ:
Բենեդիկտոս 16-ը մասանավորապես ասել է. “Սիրելի’ եղբայրներ, ես հավաքել եմ ձեզ այստեղ ոչ միայն երեք սրբադասումների համար, այլեւ որպեսզի տեղեկացնեմ ձեզ եկեղեցու կյանքում մեծ կարեւորություն ունեցող որոշման մասին: Ես բազմիցս ստուգել եմ իմ խիղճն Աստծո առջեւ: Այժմ ես վստահ եմ, որ իմ ուժերը մեծ տարիքի պատճառով այլեւս բավարար չեն Սուրբ Պետրոսի առաքելությունը պատշաճ կատարելու համար: Ես լավ գիտեմ, որ այս առաքելությունը, իր հոգեւոր բնույթի շնորհիվ, պետք է կատարվի ոչ միայն խոսքով ու գործով, այլեւ աղոթքով եւ տառապանքով”:
Վատիկանում վերջին անգամ նման դեպք արձանագրվել էր 1415 թվականին: Այն ժամանակ գահից հրաժարվել է Գրիգորի 12-րդը:
Բենեդիկտոս 16-րդը գահին էր նստել 2005-ին Հովհաննես Պողոս 2-րդի մահից հետո: Բենեդիկտոս 16-րդը Հռոմի 265-րդ պապն էր: Նա պաշտոնը ստանձնելու պահին ամենատարեցն էր՝ 1730 թվականին պապ ընտրված Կլիմենտ 12-րդից հետո: Կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի ընտրությունը նշանակում էր, որ կաթողիկ հոգեւոր պետերն հավատարիմ են մնացել հանգուցյալ Հովհաննես Պողոս 2-րդի ուղեգծին: Համենայնդեպս, այդպիսին էին մասնագետների առաջին գնահատականները: Հռոմի նոր Պապը հայտնի էր որպես իր նախորդի համախոհ եւ մտերիմ, նրա օրոք գլխավորել է կրոնի հարցերով Կոնգրեգացիան` Վատիկանի, այսպես ասած, գաղափարական վարչությունը:
Բենեդիկտ 16-րդի ծրագրերի մասին, սակայն արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ այլ կարծիք ունեին: Հռոմի նոր Պապը պահպանողական էր, ինչն արտահայտվում է նաեւ նրա քաղաքական հայացքներում:
Փորձագետների կարծիքով, նոր հոգեւոր առաջնորդն իր նախորդից կտարբերվի հատկապես մահմեդական աշխարհի հետ հարաբերությունները ճշգրտելու հարցում: Վատիկանում վկայում են, որ կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի ընտրությունը մահմեդականների շրջանում որոշակի մտավախություն կառաջացնի:
Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոս 2-րդն աննախադեպ քայլեր էր ձեռնարկել իսլամական աշխարհի հետ հարաբերությունները հարթելու ուղղությամբ: Սակայն նրա հետնորդը կասկածով է վերաբերում իսլամական աշխարհի հետ երկխոսության հնարավորությանը եւ հակված է ճշգրտել Հովհաննես Պողոս 2-րդի ուղեգիծը: Կաթոլիկ աշխարհի նոր առաջնորդը հատկապես դեմ է մշակույթների ձուլմանը, ինչն այժմ տարածված է աշխարհի շատ երկրներում: Ժամանակին այդ պատճառով նա դեմ է արտահատվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը՝ հիշեցնելով, որ 70 միլիոն բնակչությամբ մահմեդական երկրի մուտքը եվրաընտանիք հղի է վտանգներով: Յոզեֆ Ռատցինգերն իր հակաթուրքական հայացքներով աչքի է ընկել, երբ դեռ Մյունխենի եպիսկոպոս էր: 1989 թվականին նա այս պաշտոնում, հակառակ Անկարայի ճնշումներին, նախապատրաստել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի այցը Գերմանիա: Վատիկանի Կնիքի ծառայության պետ Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ մինչեւ մարտի 20-ը՝ մինչ Սուրբ Զատիկ, հայտնի կդառնա նոր Հռոմի Պապի անունը: Յոզեֆ Ռատցինգերը ծնվել է 1927 թվականին ապրիլի 16-ին: Ազգությամբ գերմանացի առաջին պապն է՝ վերջին հազար տարիների ընթացքում: