ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, February 11, 2013 7:02 - 1 քննարկում
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 37)
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 37 1990թվականի մարտի վերջերին, հանրապետությունում աներևակայելի արագությամբ ի հայտ էին գալիս նոր կուսակցություններ ու զինված խմբեր,տեղի էին ունենում միջկուսակցական և ներկուսակցական խլրտումներ և դրանց զուգահեռ՝ ակտիվացել էին նաև հանցագործ աշխարհի հայտնի ու անհայտ դեմքերը:Անհասկանալի մի բան էր կատարվում հանրապետությունում:Օրգանների բարձրաստիճան կոմունիստ աշխատակիցների կողմից հավաքագրվում և գաղտնի կերպով զինվում էին նախկինում բազմակի հանցագործություններ կատարած մարդիկ:ՈՒ՞մ դեմ,ինչի՞ դեմ՝ դեռ պարզ չէր:Հայտնի էր միայն մի բան,որ կոմունիստները հեշտ չէին զիջելու իրենց խարխլվող դիրքերը,բայց որ Հայաստանի համար այդքան բախտորոշ պահին գնալու էին մինչև արնահեղության և այն էլ սեփական ժողովրդի,սեփական զավակների դեմ ամենակեղտոտ սադրանքներն կազմակերպելով ու իրականացնելով,երկիրը մղելով դեպի քաղաքացիական պատերազմի հորձանուտ՝ դա դուրս էր երևակայությունից:Եթե հետագայում պետք է պարզվեր,որ արտաշատյան դեպքերի,արյունոտ ընդհարումների կազմակերպիչն ու հրահանգողը ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանն է,ապա մինչ օրս հարցականի տակ է մնում,թե ովքե՞ր էին նրանք,որոնք կազմակերպեցին Կիրովականի,Մարտունու,Ղարաբաղի նմանատիպ խժդժությունները… (Շարունակելի) |
1 քննարկում
Gevorg