ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 10, 2013 21:25 - 5 քննարկում
Ես հպարտ էի, որ Զատիկյանի գաղափարների կրողն եմ: ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԲԱՆՏԱՅԻՆ ՀՈՒՇԵՐ Զրույց Ստեփան Զատիկյանի մասին 1991 թվականն էր:Մոտ մեկ տարի էր գտնվում էի ՀՀ ԿԳԲ-ի բանտում:Արտաշատյան արյունոտ դեպքերին վերաբերվող մեր գործի նյութերը,որոնք չափազանց արագ կերպով հավաքվել ու առանց լուրջ ուսումնասիրությունների և առերեսումների կազմվել ու զետեղվել էին 21 հատորներում,պետք է ուղարկվեին ՀՀ Գերագույն դատարան քննության:ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննչական խումբը,որը քննում էր մեր գործը,ամեն կերպ համոզել էր ջոկատի ձերբակալված բոլոր 14 մարտիկներին,առանց գործի նյութերին ծանոթանալու, արագ ստորագրել և համաձայնություն տալ,գործն ուղարկելու դատարան:Դա օրենքի կոպիտ խախտում էր,մանավանդ մեր վրա բարդված այդքան լուրջ՝ պատժի առավելագույն չափ նախատեսող մեղադրանքների դեպքում:Սակայն այն տարիներին ու մանավանդ մեր դեպքում, ո՞վ էր հաշվի նստում օրենքի կիրառման,կամ՝ չկիրառման փաստի հետ,երբ ուղղակի պատվեր կար, ամեն կերպ հաշվեհարդար տեսնել մեզ հետ:Տղաները բոլորն ստորագրել էին,որ իբր ծանոթացել են գործին և հերթը հասել էր ինձ:Քննչական խմբի ղեկավարը Սերգեյ Աբրահամյանն էր,որ հանրապետությունում հայտնի էր, որպես կատարված հանցագործությունները կոծկող՝ եթե դա անհրաժեշտ էր ու պատվիրված,քննությունները գլխիվայր շուռ տվող,խիղճը գրպանը դրած և առևտրականի հոգեբանություն ունեցող, իշխանությունների և օրգանների կողմից շարունակաբար պատվերով մեղադրանքներ առաջադրող մի քննիչ:Մարդկային խղճի այս ողորմելի առևտրականն էլ հենց՝ քննիչ Սերգեյ Աբրահամյանն, ամեն բան անում էր,որ ես ևս առանց գործի նյութերին ծանոթանալու,ստորագրություն տամ,որպեսզի նա հնարավորություն ունենա գործն ուղարկել դատարան:Գործի մեջ կային այնպիսի ցուցմունքներ՝ ամիսներ շարունակ ջոկատի դեմ դուրս եկած հանցագործ բանդայի ղեկավարներ Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի և Միշա Խուդավերդյանի (Կծան Միշայի) ձեռքով գրված,որոնք ուղղակի բացահայտումներ էին, իրենց զինած և մեր դեմ հանած այն ժամանակվա ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի մասին:Ահա թե ինչն էր քննչական մարմինն ամեն կերպ ցանկանում մեզանից թաքցնել:Ամեն ինչ արվում էր,որպեսզի այդպես էլ մեզ համար մութ մնար,մեր դեմ կազմակերպված ու իրականացված այդ ահռելի մեծ հանցագործության իրական ապազգային կազմակերպիչների անունները:Եվ եթե ես ևս կամքի ուժ չցուցաբերեի և տարբեր կազմակերպություններին,պառլամենտին,թերթերին, դատախազությանն ուղղված իմ բազմաթիվ բողոք դիմումների արդյունքում քննչական կազմի կողմից համաձայնություն չստանայի ծանոթանալ գործի նյութերին,այդպես էլ ջրի երես դուրս չէր գա այն փաստը,որ ՆԳ նախարարի տեղակալ հանդիսացող մի «մարդ»՝ Կառլեն Թորոսյան անունով,համագործակցելով շրջանի հայտնի հանցագործների հետ,զինել է նրանց և ծրագիր մշակել,նրանց միջոցով ոչնչացնելու մեզ՝ «կոմունիստների համար մեծ վտանգ ներկայացնող անկախականներիս»: |
5 քննարկումներ
SVETLANA