Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 9, 2013 6:03 - 3 քննարկում

Մի գիժ քարը գցեց հորը, 100 խելոք չկարացան հանեին…

Հայրիկյանի գործով ձեր­բակալ­ված­ներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ

| 16:25 | Փետրվար 9 2013
Հայրիկյանի գործով ձեր­բակալ­ված­ներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավա­րական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուց­մունք­ների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վեր­լուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցա­գործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:

Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձեր­բակալ­ված­ներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնա­գետ­ների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչ­պես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձու­թյուն­­ներին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբա­կա­լումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսա­ձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուց­մունք­ների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շա­րու­նակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղե­կու­թյուն­ները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարու­նակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջա­նակ­ներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Feb 9, 2013 6:14