ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 9, 2013 17:21 - 4 քննարկում

Ինչո՞ւ են աղմկում կագեբեական գործակալները…

Վահան Հովհաննիսյանը Հայրիկյանին հիշեցրել է անցյալը

2013-02-09 19:38:05

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել եւ պատասխանել ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:

Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Հայրիկյանի մահափորձի՝ դրսի ուժերի կազմակերպած լինելու վարկածների մասին կարելի է խոսել մի դեպքում՝ «երբ վստահ ես»: «Չեմ կարծում, որ նման հայտարություններն օգտակար են: Կարելի է ասել, կասկածների մասին, բայց օտար ուժերն էլ տարբեր են լինում, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարեւմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետեւ չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»,- ասել էր նա:

Այս հայտարարությանը պատասխանել էր Պարույր Հայրիկյանը: Նա, մասնավորապես, նշել էր հետեւյալը. «Տղա ջան, մի հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էությունը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը։ Բայց սա իմ՝ քո եւ քո հայրիկի չիրականացած երազները իրականությւն դարձրած մարդու դեմ արված մահափորձ է։ Վահան ջան, ինչու մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը։ Ուզու՞մ ես ֆեյսբուկում տեղադրեմ ։ Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը։ Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում եւ հիմա էլ չձմ ուզում հավատալ։ Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսութեան պաշտպա՞ն ես դարձել։ Կարծում ես դա՞ է քո առաքելությւնը։ Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում։ Հոխորտում ես, թեեւ անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք․․․ Բայց քո պատճառով ես դաշնակցությանը չեմ փնովի, որովհետեւ բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եւ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից։ Լավ եղիր ու մի մտածիր ներողություն խնդրելու մասին։ Ներված ես․․․»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Իսկ Վահան Հովհաննիսյանը Հայրիկյանի այս գրառմանը պատասխանել է հետեւյալ կերպ. «Կարծում եմ` Պարույր Հայրիկյանի ջղագրգիռ արձագանքը «Ուրբաթ» ակումբում իմ կողմից հայտնած մտքերի կապակցությամբ ոչ մեկին չզարմացրեց: Զայրույթի իրական պատճառը, իհարկե, ոչ թե «ռուսական իմպերիալիզմի» պաշտպանությունն է, որ Հայրիկյանը վերագրում է ինձ, այլ իմ անկեղծ խոստովանությունը, որ Անդրեաս Ղուկասյանի հացադուլն ինձ համար ավելի մտահոգիչ է, քան Հայրիկյանի վրա հարձակումը: Բայց Պարույր Հարյիկյանն, իհարկե, իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաեւ ելեույթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է, որ որեւէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուի: Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսեւորումներին՝ կապված իմ «տեռորապաշտ» էության կամ «ԿԳԲ»-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր «ԿԳԲ»-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ եւ շատ ուրիշների համար բավական է, որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել «ԿԳԲ-ի ագենտ» ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը: Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ, քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով, այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է: Անկեղծ ասած ես չեմ հիշում ԱՄԿ 40 ամյակի կապակցությամբ ունեցած իմ ելույթը: Անպայման բարձր եմ գնահատել այդ կառույցի դերը հայոց անկախության գաղափարը վառ պահելու գործում: Բայց մեկ ուրիշ ելույթ լավ հիշում եմ. 1996 թ., երբ ամբողջ ընդդիմությունը բանտերում էր, իսկ պատգամավորներին ծեծ ու ջարդի էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Պարույր Հայրիկյանը լացակումաց ելույթով գազազած ՀՀՇ-ական իշխանության ներողամտությունն էր հայցում: Այդ ես չէ, որ պետք է ներողություն խնդրելու մասին մտածեմ: Բայց այսօր ես Պարույր Հայրիկյանին լավ հիշողություն եմ մաղթում ոչ թե անցյալի այդ (կամ այլ) նոխկալի միջադեպերը հիշեցնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել Հին աշխարհի մի ասացվածք. «Բարկանում ես, ուրեմն ճիշտ չես» : Մի բարկացիր, առավել եւս հրապարակավ, չէ որ այդ դեպքում բոլորն են տեսնում, որ ճիշտ չես: Ցանկանում եմ արագ ապաքինում՝ բոլոր իմաստներով»:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

 


4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Feb 9, 2013 17:35