Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 9, 2013 17:52 - 4 քննարկում

Ինչու՞ Հայրիկյանը ՉՊԵ՛ՏՔ է մեռներ… Այսպես… Սարքած այս կատակերգության վրա կարելի է հոմերոսավարի մի լավ հռհռալ… Ուշադրություն – Բլեֆ օրը ցերեկով:

 Ես դեռ իմ նախորդ հրապարակումներում ապացուցել եմ տրամաբանորեն ամենայն մանրամասնությամբ ,որ համաձայն Հայրիկյանի պատմածի,ավելի շատ լրագրողին նրա տված ՝՝ցուցմունքի՝՝ ,որ այդ ամենը մահափորձի իմիտացիա է եղել եվ ոչ ավելին: Կատարվածի նպատակը իմ պատկերացմամբ ձեռնտու էր Հայրիկյանին,այնինչ արդեն ամբոխին նախապատրաստում են այն մտքին,որ Հայրիկյանը դիմելու է Սահմանադրական դատարան եվ պահանջելու է երկարաձգել ընտրությունների օրը երկու շաբաթով՝համաձայն օրենքի: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը անցած շաբաթավերջին ենթադրություն էր հայտնել, որ իր վրա կրակողը հայ չէր։ Մի տեսակ կառավարող իշխանական քաղաքականության հոտ է գալիս այս ամենից: Այժմ մի հարց.իսկ ո՞վ կշահի այս ամենից՝բացի Հայրիկյանից, վերջինիցս զատ՝ ու՞մ է նաեվ ձեռնտու ժամկետը երկարաձգելու այս մեթոդիկան… ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ՛Ն: Կատարեմ մի մեջբերում.՝՝Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ` նախագահական ընտրությունների քվեարկության օրվանից 10 օր առաջ, կազմում է 2 միլիոն 505 հազար 882՝՝: Ուզում եմ չհավատալ եվ միայն կասկածել այս թվաքանակին: Իսկ այժմ կատարեմ մեկ այլ մեջբերում. ՝՝ Նախագահ Սերժ Սարգսյանը 08.02.2013թ.-ին իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաեւ ընտրություններին նրանց լիարժեք եւ իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ:ԱԱԾ-ի տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:Նախագահը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ՝՝: Այստեղ պարզ է ,որ հարցը քաղաքականացնել է պետք եվ գործի այսպես կոչված ՝՝բացահայտման՝՝ գործը հանձնարարվեր ԱԱԾ-ին: Սա ձեռնտու էր ինչպես գործող նախագահին,այնպես էլ Հայրիկյանին: Պատահական չէ,որ Հայրիկյանը նշում է ,թե իբր մահափորձ իրականացնողը հայ չէր: Հայրիկյանի ՝՝զառանցական՝՝ ուղեղը լինի սթափ ,թե հիվանդանոցային իրավիճակներում մշտապես խոսում է արտաքին միջամտության մասին,հանձին Ռուսաստանի: Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ հանրապետական կուսակցական անձերի կողմից բարձրացվեց նաեվ այն գաղափարը,որ իբր սա արտաքին միջամտության կողմից իրականացված հանցագործություն էր՝ուղղված մեր պետականության դեմ… Անհիմն հայտարարություններ են ,քանի որ հենց Հայրիկյանի հնչեցրած ՝՝հայ չէր՝՝ արտահայտությունը եվ Սերժի հանձնարարությամբ գործի նախաքննության հանձնումը ԱԱԾ-ի ձեռքը խոսում են այն մասին,որ այստեղ կա պայմանավորվածություն: Եթե Հայրիկյանը Հայտարարեր,որ հանցագործի դեմքը հայի դեմք էր,ապա գործի քննությամբ կզբաղվեր Ոստիկանությունը: Հայրիկյանի անձը հասցնել պետական անվտանգության մակարդակի նշանակալիության առնվազն լուրջ չէ: Թեեվ նա Հայրիկյանը նախագահի թեկնածու է, եվ կուսակցության առաջնորդ,սակայն դա դեր չի խաղում,որ նրա գործով զբաղվեր ԱԱԾ-ն: Բավական կլիներ,եթե նա հայտարարեր,որ դա արտաքին ուժի գործ էր եվ արդեն գործի բնույթը լրիվ փոխվում է: Սակայն դա դեռ էականը չէ… Էականը այստեղ այն է ,որ այժմ մարդիկ խոսում են Հայրիկյանից եվ ընտրություններից: ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՈՉ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ազդեցությունը իրեն երկար սպասեցնել չտվեց: Հայրիկյանի վրա կրակել են,դրանում կասկած չկա: Ո՞վ է կրակել եվ ինչի՞ համար դա եվս էական չէ: Քրեական պրակտիկայում քիչ չեն այն դեպքերը ,երբ հանցագործին ժամանակավորապես հանում են իր պատժավայրից եվ տեղափոխում կարեվոր մի առաջադրանքի…կամ հանցագործությունը բարդում են այնպիսի մի քառակի հանցագործություններ կատարած մարդու վրա,որը իրենց մարդն է եվ հրապարակավ կհայտարարի,որ սպանության փորձը ինքն է կատարել եվ այսպիսով հանցագործությունը ՝՝կբացահայտվի տաք հետքերով՝՝: Հանրությանը քիչ է հետաքրքրում թե ՝՝ինչու՞ սպանեցին եվ ՝՝ինչի՞՝՝ համար սպանեցինը. վերջինիս պետք է միայն իմանալ ՝՝ո՞վ սպանեց ՝՝ ,կամ ՝ ՝՝ո՞վ կատարեց այդ մահափորձը… ՝՝ հարցերը: Անշուշտ սա սարքովի գործ է ,քանի որ կարեվորը աղմուկ բարձրացնելն էր: Այս աղմուկը չպետք է լիներ ինքնանպատակ. Այն պետք է նախ 1.Հետաձգեր ընտրությունները երկու շաբաթով՝ պատճառաբանելով Հայրիկյանի առողջական ՝՝վատ վիճակը՝՝, եվ 2.Այդ ժամանակահատվածը կօգտագործվի միասնական թեկնածու ձեվավորելու համար,քանի որ առկա թեկնածուներից եվ ոչ մեկը լուրջ հակառակորդ չէ Սերժի համար: Այժմ բնական մի հարց. իսկ Սերժին պե՞տք էր արդյոք,որ ընտրություններին իր դեմ ներկայանան միասնական թեկնածույով… Այո՛ նրան ձեռնտու է,քանի որ իրենց հրապարակած եվ ոչ մի ընտրողների թվաքանակի կեսի հոսքը դեպի ընտրատեղամասեր վստահ չեն ,որ կապահովվեն,այնինչ միասնական թեկնածույով հանդես գալը ամբոխի մեջ կստեղծի այն պատրանքը,որը կթվա իրական՝ Սերժի հնարավոր պարտության մասով: Ներկայումս իմ սեփական հարցումները հաստատում են այն ,որ ներկայիս ցիրուցան եղած թեկնածուներից եվ ոչ մեկին ժողովուրդը լուրջ չի ընդունում եվ հրաժարվում է գնալ ընտրատեղամասեր: Այնինչ, վիճակը փոխվում է այժմ արմատապես, երբ …ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՊԵ՛ՏՔ Է ԱՊՐԵՐ… Իսկ այժմ պատկերացրեք թե ինչ կստացվեր,եթե Հայրիկյանը սպանվեր… Կանցներ երեք օր եվ նա կհուղարկավորվեր իր սիրած ձեվով՝ քրիստոնեաբար,ինչպես ինքնամոռաց եվ ազնվաբարո …մեռել: Հայրիկյանին սպանելու դրդապատճառ չկա,իսկ վիրավորելու համար՝ որքան ասես… Իսկ եթե թեկնածուները չմիավորվեն… ապա կգործի ոչ պակաս աշխատող մի վարկած. Հայրիկյանը մի քանի ամսով հարություն կառնի քաղաքական դիակների պանթեոնից: Սակայն միասնական թեկնածույով հանդես գալու դեպքում այդ մարդը կլինի ամենայն մեծ հավանականությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը,որը Լեվոն Տեր Պետրոսյանի,Պարույր Հայրիկյանի հետ միասին գործնականում մեկ ճամբարից են ՝ երեքն էլ՝ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ,ԼԻԲԵՐԱԼ,ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ,ՀԱԿԱՌՈՒՍ տրամադրություններով:SADIST


4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Feb 9, 2013 20:01