ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 9, 2013 21:35 - 5 քննարկում

Եղեռնված Կումայրի…

Գյումրիում միայնակ շատ մայրերի երեխաներ թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են (տեսանյութ)

168 ԺԱՄ | 12:59 | Նոյեմբեր 15 2012
Գյումրիում միայնակ շատ մայրերի երեխաներ թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրիում ծայրահեղ աղքատ, առանց վարանելու կարելի է ասել` սովամահության գիրկը նետված ու անօգնական ընտանիքներին և երեխաներին: Այդպիսի մի ընտանիքի կենտրոնն այցելել է օրեր առաջ, և այսօր ներկայացվող տեսանյութն այդ ընտանիքի ու յուրաքանչյուր երկուշաբթի գիշերօթիկ հաստատություն լացով մեկնող նրանց փոքրիկի մասին է:

«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ: Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ նրանց օրինակով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են բնակվում աղքատ ընտանիքները, ովքեր ու ինչպես են խորացնում աղքատությունը Գյումրիում` հոգեբանական ու առողջական խորը և անբուժելի վերքեր հասցնելով հատկապես այդ ընտանիքների երեխաներին:

Այս ընտանիքին անհեթեթ պատճառաբանություններով վաղուց զրկել են սոցիալական նպաստից, իսկ երկու տարի առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները 30 000 դրամ պարտքի պատճառով անջատել են նրանց բնակարանի գազը, ավելին` գազահաշվիչը հանել և տարել են: Այս ընտանիքի միակ ապրուստի միջոցը երեք ամիսը մեկ 16 000 դրամ սոցիալական աջակցությունն է և տատիկի փոքրիկ աշխատավարձը: Նրանց այցելելեիս առաջին իսկ հայացքից կարելի է նկատել ոչ միայն ծայրահեղ աղքատությունը, այլ նաև երկու երեխաների` իրենց տարիքից անհամեմատ փոքր երևալու փաստը: Երեխաների մոր` Գոհարիկի պատմելով, թերսնվածության պատճառով երեխաները մշտապես հիվանդ են, իսկ 6-ամյա տղան ոսկրային հիվանդություն է ձեռք բերել, սակայն բուժման համար միջոցներ չունեն:

«Շիրակ կենտրոն»



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Feb 9, 2013 23:57