Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 6, 2013 17:45 - 6 քննարկում
Հայաստանում դրությունը անչափ ծիծաղելի է, եթե չասենք չափից դուրս ողբերկական…
Ես էլ եմ նկատել այն, ինչի մասին վերը հայտնւմ է Շուշանիկ Հակոբյանը Մոսկվայից:
Դա ունի միանգամայն հիմնավոր բացատրություն:
Հայաստանում իշխանությունը կրիմինալի ձեռքում է, իսկ կրիմինալի ինչի՞ն են պետք Վլադիմիր Ենգիբարյանը, կամ Վլդիմիր Աբաջյանը:
Սկսած Լևոնից՝ վերջացրած այսօրվա ՀՀԿ-ական ցանկացած պատգամավոր ու օլիգարխ հանցագործներ են՝ բառիս բուն իմաստով, իսկ այդ հանցագործների մեջ ամենաաչքի ընկնողը գլխավոր դատախազն է… Հայաստանի բնակչությանը տեղերում ահ ու սարսափի մեջ, հնազանդ ձևով պահում են թաղային հեղինակությունների միջոցով: Հենց նրանց միջոցով ու գործուն մասնակցությամբ իրականացվում են բոլոր այն «ֆարսերը», որոնք արտաքին աշխարհի համար «ընտրությունների» պատրանք են ստեղծում… Հայրիկյանի շուրջ կազմակերպված այդ շոուն նույնպես քաղաքական «դաժան» պայքարի պատրանք ստեղծելուն միտված հնարք էր, որն այքան ապաշնորհ ձևով բեմադրվեց, որ նույնիսկ իրենք ՝ կազմակերպիչները չեն հավատում իրենց արածին, ուր մնաց հասարակ ժողովուրդը, որին այդ ձևով ցանկանում էին հիմարացնել ու բերել ընտրատեղամասեր:
Հայաստանում դրությունը անչափ ծիծաղելի է, եթե չասենք չափից դուրս ողբերկական…
comment David
6 քննարկումներ
smerch