Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, February 5, 2013 3:48 - 1 քննարկում
Հիմա էլ Սեդրակյանն է իսկականից համը հանում… Կասկածանքներ ինքնասպանական-մահափորձական Հայրիկյանի հասցեին:
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը խոստանում է այրել իր ավտոմեքենան, եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ Փետրվար 04, 2013 | 19:41 Եթե Պարույր Հայրիկյանը չդիմի Սահմանադրական դատարան, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու պահանջով: Այս մասին Սեդրակյանն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Հարցին, թե նա ունի՞ այդ իրավունքը, Սեդրակյանը պատասխանեց. «Այո ունեմ: Ես որպես թեկնածու կարծում եմ, որ այս տեռորիստական ակտը նախ մի հոգու դեմ չէր ուղղված: Երկրորդ. ես տեսնում եմ, որ եթե նա չդիմի ՍԴ, ապա սա գաղտնի գործարք է իշխանությունների հետ: Այս պայմաններում արդեն ընտրությունները վերածվում են առեւտրի»: Նախագահի թեկնածուի խոսքով` նույն հաջողությամբ, եթե դա վարկանիշային հարց է եւ, եթե Սահմանադրական դատարանը մերժի, խոստանում է այրել իր մեքենան: «Ես էլ նույն հաջողությամբ կայրեմ իմ ավտոմեքենան: Փողոցում մի տեղ կկանգնեցնեմ իբր խանութ եմ մտել, հետո կասեմ. «Տեսեք, ինչ եղավ» ու իմ վարկանիշը կբարձրանա: Կարողա՞ տուն տունիկ ենք խաղում, ինքն էլ ամենատաղանդավորն է»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը |
1 քննարկում
HAYK GRIGORYAN