ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 1, 2013 5:07 - 6 քննարկում

Հայ հասարակություն հիմար չէ, մտածել գիտե

Մի շարք ինչուներ Հայրիկյանի «գործով»

Վարդան Հարությունյան

Հերթական խաղը. ոստիկանությունը հաղորդագրություն է ուղարկում որ տրամադրում է անվճար թիկնազոր, բայց բոլոր թեկնածուները հրաժարվում են ու հանկարծ կրակում են Պարույր Հայրիկյանի վրա ինչու???

Ինչո՞ւ ազգականներին չէին թույլատրում տեսակցություն, իսկ ինչ որ պաշտոնյաների մուտքն ազատ էր???

Ինչո՞ւ մկան և մնացած պաշտոնիկների այցից հետո թույլատրեցին նրա եղբորորդու մուտքը նրա մոտ??

Ինչո՞ւ, երբ 2008-ի Մարտի 1-ին հայրենի ոստիկանների կողմից Երևանի կենտրոնում գնդակահարվեցին և սպանվեցին մի խումբ ՀՀ քաղաքացիներ, չորակվեց որպես ՀՀ ի և ժողովրդի դեմ ուղղված քայլ կամ երբ ոստիկանները, կամ քուչի լակոտներ հարձակվում և ծեծի էին ենթարկում ՀԱԿ երիտասարդներին դա քաղաքական չէր, իսկ երբ կրակում են Հայրիկյանի վրա՝ դա քաղաքական է այն աստիճան, որ Րաֆֆու կինը՝ Արմինեն ամբողջ գիշերը անցկացնում է Հայրիկյանի կողքին… մարտյան դեպքերի ժամանակ ոչ մի հեռուստաալիք չի մեկնաբանում այդ դեպքերը, իսկ Հայրիկյանի դեպքով հեղեղված է ողջ հեռուստաեթերը… Դե ասեք, իմ կույր համաքաղաքացիներ…

Զուգադիպությունները ինչ որ շատ չե՞ն???

Վազգեն Պապոյան

Հայրիկյանի դեմ կատարված «մահափորձի» մասով.
Միայն մի հարցի պատասխանը պետք է փնտրել՝ ու՞մ է դա ձեռընտու:
Եվ դրանից բխող մի քանի հարցեր
1. Եթե նպատակը սպանելն էր, ապա ինչպե՞ս պատահեց, որ 25-30սմ հեռավորությունից «մարդասպանը» չկարողացավ հասնել «մահափորձի» իրական նպատակին:
2. Ինչպե՞ս պատահեց, որ առողջության համար ոչ լուրջ վնասվածք ստացավ զոհը, եթե նպատակը Հայրիկյանին ոչնչացնելն էր:
3. Ինչի՞ն է ծառայում այս դեպքի շուրջը առաջացած համաշխարհային աղմուկը՝ որտեղ ի միջի այլոց շեշտվում է Հայրիկյանի կողմից ամեն առիթով ու անառիթ իրեն վերագրվող «ծառայությունները»:

Վարդան Հարությունյան

Պաշտոնական տվյալներով երեկ ինքնասպան է եղել զինվոր, բայց լրատվամիջոցները լռում են, իսկ Հայրիկյանը զարդարել է լրատվականների առաջին էջը նաև ֆեյսբուկի ինչո՞ւ…

Ինչու՞ չեք հասկանում, որ սա միտումնավոր ա… որ ժողովրդին շեղեն դեպի ընտրություններ, Եվրոին խոստացել են չէ՞ մրցակցություն…

Լիզա Ճաղարյան

Հարգելի լրագրողներ, քաղաքական գործիչների ախմախ, հերթապահ տեքստերը հրապարակելու փոխարեն հարցրեք Շամշյանին` ոնց է պատահել, որ մահափորձից վայրկյաններ անց Հայրիկյանին նկարել է: Բա դա ձեզ չի՞ հետաքրքրում: Մահափորձից հետո ամենահետաքրքիր փաստը դա է: Իմ համեստ կարծիքով:

http://armenlur.do.am/news/mi_sharq_inchowner_hayrikyani_gorc%27ov/2013-02-01-170



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Garnik Nersesyan
Feb 1, 2013 5:21