ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, January 29, 2013 18:18 - 1 քննարկում
Սփյուռքի մի խումբ մտավորականներ թախանձագին խնդրում են ՀՀԿ-ից…
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական այցը Տավուշի մարզ սկսվեց սահմանամերձ Մովսես գյուղից: Սերժ Սարգսյանը գյուղի եկեղեցու բակում մոտեցավ առաջին իսկ պատահած տարեց տղամարդում և հետաքրքրվեց. «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»:
Ի պատասխան, տարեց մարդը պատասխանեց, թե ամենամեծ խնդիրն այն է, որ«գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»:
«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:
«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- ասաց Մովսես գյուղի բնակիչը: Սերժ Սարգսյանը հարցրեց. «Գյուղում զավոդ լինե՞ր»: Տարեց մարդու՝ «հա»պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:
Ի պատասխան, գյուղացին ասաց, թե ինքը հողը մշակում է, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ուր է, որ մշակում եք, լավ էլի»:
Խոսակցությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով.«Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»: Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ ուներ. նա ասաց, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, և «սենց որ գնա՝ գյուղը կհատի»:
Մանրամասները` 168.am-ում:
1 քննարկում
Hakob M.