ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, January 29, 2013 17:45 - 2 քննարկում
Էշի քուռակի կարծիքը Սերժ Սարգսյանի մասին…
Սերժ Սարգսյանն ավելի անկեղծ է, քան Բարաք Օբաման. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)
Հունվարի 28-ին` ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը, Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ մի միջադեպ, որը համացանցում դարձավ հասարակական լուրջ քննարկման թեմա: Խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան մոտեցած մի կնոջ խոսակցության մասին է, որտեղ քաղաքացին մոտեցել էր նախագահին և լացակումած պատմում էր իր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակի մասին, ինչը սակայն բարկացրել էր Սերժ Սարգսյանին: «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- պատասխանել էր կնոջը Սերժ Սարգսյանը: Այդ պահին իրեն չկորցրեց հայտնի գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով կնոջը մեղադրեց ստախոսության մեջ` ասելով. «Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում»:
Այս մասին 168.am-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ: Մենք հետաքրքրվեցինք`արդյոք Հանրապետության նախագահն իրավունք ունի՞ նման կերպ խոսել քաղաքացու հետ, ինչի՞ հետևանք կարող ենք սա համարել, տվյալ իշխանության դիրքերի ամրապնդմա՞ն և չափից ավելի ինքնավստահությա՞ն, թե՞, ընդհանրապես, իշխանության և հասարակության միջև անջրպետի խորացման:
Ի պատասխան Աշոտ Մանուչարյանն իրեն հատուկ ոճով նշեց, որ սա «շահի աշխարհի» պաշտոնյայի անկեղծ կեցվածք է:
«Եթե աշխարհը կառուցված է շահի վրա, ամեն մարդ այդտեղ խոսում է այդ տեսակետից. ես նրան նայում եմ որպես շահի, եկամուտի, իշխանության մի էլեմենտ, որի միջոցով այդ ամենը ստանում եմ: Որպես ուրիշ գոյություն` նա ինձ համար գոյություն չունի, այդ մարդու համար էլ գոյություն չունի Սերժ Սարգսյանը, նա էլ նրա համար է այդպիսին, ուղղակի այդ մարդու բախտը բերել է, որ ինքը նախագահ չէ, թե չէ նույն վիճակում ինքն էր հայտնվելու,- ասաց Աշոտ Մանուչարյանը,- Այսինքն Սերժ Սարգսյանը երևի թե իրեն պահել է անկեղծ, դրա համար էլ մարդիկ վրդովված են: Եթե նա կեղծավոր լիներ, կժպտար, կասեր` վաղը անցեք ինձ մոտ և այլն, մարդիկ կհամարեին, որ ամեն ինչ նորմալ է: Այդպես է անում, օրինակ, Օբաման, բայց Օբաման հաջորդ օրը բաց է թողնում օրենքներ, կատարում է քայլեր, որոնց արդյունքում հազարավոր ամերիկացիներ մնում են առանց տուն, ինչպես եղավ 2-3 տարի առաջ, կամ ռմբակոծիչները հարվածում են Աֆղանստանում և Իրաքում, և հարյուրհազարավոր զոհեր են լինում: Ուզում եմ ասել` սա կեղծավոր կեցվածքն է… Իմ կարծիքով` պետք է շնորհակալ լինել Սերժ Սարգսյանին, որ նա այդ աշխարհի կեցվածը ցույց է տվել ու մեզ բոլորիս ասել է` սենց աշխարհ լինել չի կարող, որովհետև այդպիսի հարաբերություններ իշխանավորի և ժողովրդի միջև լինել չի կարող»:
Մենք հետաքրքրվեցինք` այսինքն Դուք Սերժ Սարգսյանին ավելի՞ դրական եք գնահատում, քան Բարաք Օբամայի՞ն:
«Այո´, անկասկած, որովհետև Սերժ Սարգսյանն անկեղծ է ցույց տալիս այդ աշխարհը»,- ի պատասխան ասաց Աշոտ Մանուչարյանը` միաժամանակ հավելելով, որ, չնայած դրան, երկու ղեկավարներն էլ իրականում «նույն արժեհամակարգի պահապաններն» են:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:
2 քննարկումներ
SVETLANA