Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, January 28, 2013 16:46 - 2 քննարկում

ՀԱՅՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Որդյակ իմ: Երեք դրախտում նշում էինք իմ կատարած գործողության 40-ամյակը: Ներկա էին նաև ղարաբաղյան պատերազմի հերոս նահատակները: Եղան ելույթներ, մեկնաբանումներ, հուզումնալից խոսքեր: Բայց դա չեմ ուզում ներկայացնել:
Մոնտեյի մոտ մի համակարգիչ կա, որով նա հետևում է Հայաստանի և Ղարաբաղի անցուդարձին: Հանկարծ նա «սան օֆ բիչ» գոռաց: Հասկացա որ տարօրինակ բան է տեսել: Ու բոլորս տեսանք ողբացող Տիգրան Մեծի դեմքով հայ մորը. շրջապատված ձեզնով՝ կաթողիկոսով, վարչապետով, լֆիկ սամոյով և այլքով…
Տղաս: Ես մեծ կյանքի փորձ ունեմ, գիտեմ ապրել և մեռնել… հանուն հայի, հայրենիքի, արդարության: Եվ այդպես էլ արել եմ: 78 տարեկանում գնդակահարել եմ 2 թուրքի, որոնք իրավահաջորդ էին իմ ժողովրդին ցեղասպանելու հանցանքի մեջ: Ես ոչ ցեղասպանողին եմ տեսել և ոչ էլ առնչվել եմ նրանց կատարած հանցանքներին, բայց խոր ծերությանս մեջ, արյան կանչով հանուն արդարության և հանուն իմ բռնաբարված ազգի վրեժխնդիր եղա:
Զավակս: Ես ուշադիր լսեցի քո խոսքերը ուղղված հայ մորը և սարսափեցի:
Ցավալի էր, որ այդ ամենը կատարվում էր Հայրապետի և Խաչի լուռ ներկայությամբ:
Աղոթում եմ բոլորիդ համար, որ հանկարծ Հայաստանում չառաջանան հայ մահապարտ քրիստոնյա մայրեր, ով հնարավոր է ավելի վտանգավոր քայլեր կատարեն քան մահմեդական մահապարտ աղջիկները: Մտածիր այս մասին զավակս, հույսիդ մի դիր հզոր պետության, պահակախմբի, և այլ պահպանությունների վրա: Իմ կյանքի փորձից եմ ասում. ես 78 տարեկան զառամյալ տարիքում, ինձ մոտ եմ կանչել թուրքական 2 հյուպատոսների նրանց մահականացուն կնքել իմ դողդոջուն ձեռքերով:
Ես տեսա թե ինչքան մութ մարդիկ և մութ ամպեր են քեզ շրջապատել:
Գ. ՅԱՆԻԿՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Jan 28, 2013 17:29