ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, January 21, 2013 11:38 - չքննարկված
«Գարեգին Նժդեհ»-ը բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Քեշիշյանի ֆիլմը:
«Գարեգին Նժդեհ»-ը բոյկոտելու է Նժդեհի ֆիլմը
Ի պատասխան մամուլի հրապարակումների և սոցիալական ցանցերում տեղ գտած շահարկումների, «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտնում է, որ բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր Քեշիշյանի ֆիլմը, քանի որ այն ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին: Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս»ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Միևնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում: «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն |