ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 20, 2013 1:52 - 7 քննարկում

«Վալեքսը», որ բռնաբարում եւ լլկում է Հայաստանի բնությունն ու ընդերքը, փորձում է հանդես գալ որպես Նժդեհի մասին ֆիլմի նախաձեռնող:

Գարեգին Նժդեհին նվիրված Հրաչ Քեշիշյանի ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն  արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել անգամ ֆիլմի մի դրվագը, որտեղ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը բացականչում է. «Я Гарегин Нждэ»: Այժմ Youtube-ում հայտնվել են  «տեսահոլովակներ», որտեղ այս կամ այն  ֆիլմի ու մուլտֆիլմի հերոսը, սկսած  Ալեքսանդր Մակեդոնացուց՝ ավարտած Ջեյմս Բոնդով, խոսում է  Նժդեհի ձայնով:

Aravot.am-ը կինոգետ Արծվի Բախչինյանին հարցրել է՝ ինչո՞ւ է ֆիլմի դրվագը հակակրանք առաջացրել հանրության շրջանում:

«Հասարակության բուռն հակազդեցությունը պայմանավորված է  մի շարք գործոններով, այստեղ առաջին հերթին ոչ թե Նժդեհի ռուսերեն պաթոսով ասված   «Я Гарегин Нждэ » արտահայտությունն է պատճառը, այլ այն, թե   ով է ֆինանսավորում  Նժդեհի  մասին  ֆիլմը եւ ով  է դրա  ռեժիսորը: Հասարակությունը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից ոչ մի լուրջ ակնկալիք չունի, նրան վրդովեցնում է ուրիշ փաստ. մեծագույն գործիչ եւ մտածող Գարեգին Նժդեհի շնորհիվ Խորհրդային Միության  մեջ Հայաստանի Հանրապետություն եղավ, մի բան, որին  բոլշեւիկները  դեմ էին, Նժդեհի՝ Լեռնահայաստանը պահելու արդյունքում հայերը սեփական հանրապետություն ունեցան: Եվ հիմա մի կազմակերպություն՝ «Վալեքսը», որ բառիս բուն իմաստով բռնաբարում եւ լլկում է Հայաստանի բնությունն ու ընդերքը, փորձում է հանդես գալ որպես ազգափրկիչ հերոսի մասին ֆիլմի նախաձեռնող: Ժողովուրդը այս ամենի հանրագումարում ռուսերեն խոսող Նժդեհին,  բնականաբար, չի ընկալում, ախր դուք ո՜ւր, Գարեգին Նժդե՜հն ուր»,-նշել է Արծվի Բախչինյանը:

Հավելենք, որ  Ֆիլմի բյուջեի մի մասն էլ տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը:

Նժդեհի մասին ֆիլմի քննարկումները կրքոտ են նաեւ  սոցցանցերում, ընդ որում, Facebook-ում  ստեղծվել է  «Յա Գարեգին Նժդեհ» անունով էջ , որտեղ եւս տեղ են գտնում  «նժդեհային» տեսահոլովակները:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աշոտ գրիգորյան
Jan 20, 2013 2:29