ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, January 19, 2013 3:53 - 2 քննարկում
40-50 հազարամյա Հայկական գեներ:
Հայկական գեներ Ո՞վ եմ ես ազգությամբ, ունե՞մ արդյոք ամուր արմատներ և որտեղի՞ց են դրանք գալիս. այս հարցերի պատասխանը 25-ամյա մոլեկուլային կենսաբան Աշոտ Մարգարյանը ստացել է` ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում կատարված գիտական հետազոտության շնորհիվ: Մեկնարկած հավակնոտ գիտափորձը նպատակ ունի վերականգնելու հայերի գենետիկ պատմությունը և առավել ճշգրիտ կերպով ցույց տալու նրանց ԴՆԹ պատկերը: Մարգարյանը նախագծի 500 հայ մասնակիցներից մեկն էր: Այս ծրագիրն անվճար էր (նման թեստերը սովորաբար մոտ 1000 դոլար արժեն): «Ես գիտեմ, որ արմատներով Արևմտյան Հայաստանից եմ, բայց ուզում եմ դրանում վերջնականապես համոզված լինել նաև այս գիտափորձի միջոցով: Նաև կարևորում եմ նման փորձերի միջոցով Հայաստանում հայերի ոչ եկվոր լինելն ապացուցելու գաղափարը»,- ասաց Մարգարյանը: Այս գաղափարի հեղինակ և մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը կարծում է, որ նման փորձերի շնորիվ հնարավոր կլինի վերականգնել հայերի գենետիկ էվոլյուցիան ու պատմությունը, որը հաճախ խեղաթյուրվում է տարբեր իշխանությունների կողմից թելադրվող վավերագրական ու պատմական փաստերի միջոցով: «Աշխարհում կա արդեն մոտ 30 տարվա պատմություն ունեցող գիտական մի մոտեցում (այս խնդրին), որը հնարավորություն է տալիս պատմությունը վերականգնելու այն ինֆորմացիայի շնորհիվ, որը գրված է մեր գենոֆոնդում»,- ասաց նա: Հավաքում են միայն տղամարդկանց արյունը, քանի որ նրանք, ի տարբերություն կանանց, ունեն երկու ծնողների գեներից 50:50 հարաբերությամբ, և նրանց մոտ գեների որոշման հավանականությունը 100 տոկոս է: Այս գիտությունը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում ու տարածվել է եվրոպական այլ երկրներում: Այն հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի մակարդակով վերականգնելու ցանկացած ժողովրդի պատմությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ ոչ թե արյան, այլ թքի քսուքով վերջին 13 տարիների ընթացքում կատարվել է մոտ 2500 մարդու ուսումնասիրություն Հայաստանում, ԼՂՀ-ում, սփյուռքում, Ջավախքում և համշենահայերի շրջանում: «Արդյունքում` մենք պարզել ենք շատ կարևոր մի բան. այն, որ հայերը Սյունիքում և Արցախում եկվոր չեն և ապրել են 40-50 հազար տարի առաջ, երբ այստեղ հայտնվել է բանական մարդ էակը»,- հայտնեց գիտնականը: Նրա խոսքով`Ադրբեջանում, ինչպես նաև հարևան Վրաստանում նման ուսումնասիրություններ չեն կատարվում, քանի որ նրանց ժողովուրդն այնքան էլ միատարր չէ: «Իսկ հայերը միշտ էլ կարողացել են պահպանել իրենց միատարրությունն այն բանի շնորհիվ, որ չեն ընդունել այն երեխաներին, որոնց մեջ եղել է մուսուլմանականի արյուն, և դա ապացուցում են նաև մեր ուսումնասիրությունները, քանի որ 2500 մարդուց միայն մեկի մոտ ենք Ջավախքում հայտնաբերել թուրքական գեն»,- ասաց Եպիսկոպոսյանը: Պետությունը գիտական այս ուսումնասիրությունների համար յուրաքանչյուր աշխատակցի հատկացնում է 30 000 դրամ (81 դոլար) աշխատավարձ: Մնացյալ գումարները Եպիսկոպոսյանը հայթայթում է տարբեր միջազգային դրամաշնորհների միջոցով: |
2 քննարկումներ
HIYAN