ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, January 15, 2013 0:39 - 6 քննարկում
Մինչև աքլորականչը ծաղրածուն երեք անգամ դավաճանեց ԼՏՊ-ին, իսկ առավոտյան մտավ նախագահի քամակը…
Հրանտ Բագրատյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին. կբանավիճեմ
16:50 2013/01/14
Փետրվարի 18-ին անցկացվելիք ընտրություններում Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված նախկին վարչապետ եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով սոցցանցի օգտատերերի հարցերին հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի բոյկոտի ընտրությունների ընթացքն ու դուրս գա ընտապայքարից։
«Ոչ մի դեպքում դա հնարավոր չեմ համարում։ Դա կլինի նվեր իշխանություններին», – իր դիրքորոշումը մեկնաբանեց Բագրատյանը։
Օգտատերերից մի քանիսը հարցրել էին, թե ինչո՞ւ Բագրատյանը չսպասեց, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի ընտրություններին չմասնակցելու մասին, մինչեւ առաջադրվելը, նախկին վարչապետը պատասխանեց, որ դա իր որոշումն է․ – «Դեռեւս հուլիսին եմ ասել, երկու անգամ քննարկվել է ֆրակցիայում․․․ որեւէ գաղտնիք չի եղել։ Սա իմ որոշումն է։ Ինչո՞ւ չհամբերեցի։ Է, լավ արեցի՝ չհամբերեցի։ Երբ որ ինձ ասվել է, արդեն ես գիտեմ՝ չի առաջադրվելու մարդը, ես ծաղրածուի նման երկու անգամ հետաձգում եմ համագումարի օրը։ Այսինքն որ ի՞նչ»։
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները սկսել են իր դեմ պայքարել, Հրանտ Բագրատյանը, ով ՀԱԿ պատգամավորական խմբակցության պատգամավոր է, արձագանքեց, թե ինքն էլ գիտի այնպիսի ակտիվիստների, ովքեր իրենք օգնում են։ Իսկ իր դեմ պայքարողների վերաբերյալ էլ Բագրատյանը մեկնաբանեց՝ «մարդիկ սովորել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի լիդերությանը, բայց դե փոխվում է ամեն ինչ»։
«Դուք իրո՞ք կարծում եք, որ կընտրվեք»՝ հարցել էր Ֆեյսբուքի օգտատերերից մեկը։ Բագրատյանը պատասխանեց․ – «Իսկ ինչո՞ւ չպիտի դառնամ։ Ցույց տվեք մեկ ուրիշը, որ ինձանից խելոք է։ Ես չեմ ասում ինձանից պակաս են խելոք․ բոլորին հարգում եմ։ Ցույց տվեք մեկին, որ ծրագիր ունի, այդ ծրագիրը հրապարակված է։ Ես կածում եմ, որ նախագահական այս ընտրությունները պետք է տնտեսությունն առաջ գցեն։ Ինձ համար քաղաքականություն չկա, կա տնտեսություն։ Քաղաքականությունը լոզունգներ են, տնտեսությունը հաշվարկ է, գիտելիք»։
Կար նաեւ հարց, թե իր նախագահ ընտրվելու դեպքում ո՞վ կլինի վարչապետ, արտաքին գործերի նախարար, ֆինանսների նախարար։
«Կոնկրետ վարչապետի մասով կարող եմ նույնիսկ հրավիրել որեւիցե մեկին, օրինակ իմ լավ բարեկամ Հրայր Սիմոնյանցին, որը շատ հզոր տնտեսագետ է։ Քաղաքական մեծամասնությունը Հանրապետականն է։ Չեմ ասում ամբողջովին, բայց այնտեղ կան երկու-երեք երիտասարդներ, եւ այլն։ Ունենք շատ լուրջ արտգործնախարարի թեկնածուներ՝ Ալեքսանդր Արզումանյան, Վլադիմիր Կարապետյան։ Եթե մեկի անունը չեմ տալիս՝ թող ինձանից չնեղանան։ Ունենք լավ տնտեսագետներ, ասենք՝ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան, Էդվարդ Սանդոյան․․․ այս մարդիկ նույնիսկ կարող են ստանձնել Կենտրոնական բանկի գործը։ Արծվիկը Մինասյան վատ տնտեսագետ չէ», – պատասխանեց Հրանտ Բագրատյանը։
Նախագահ ընտրվելու դեպքում Բագրատյանը խոստանում է բարձրացնել կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը այնքան, որ գնաճից պակաս չլինի, բանակը դարձնել վճարովի եւ ծառայելու հնարավորություն ընձեռել նաեւ կանանց, վերանայել հարկերը։
«Ժողովուրդը կսկսի բացել սեփական աշխատատեղը», – խոստանում է նա։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը․ – «Արգելում ենք քաղաքաբնակներին գյուղատնտեսական հողահանդակները մշակել, մինչեւ չդառնան գյուղական համայնքի անդամ, առավելություն ենք տալիս գյուղացուն, գյուղացուն դարձնում ենք կոոպերացիայի անդամ, գյուղացին ոչ թե մթերքն է վաճառում, այլ կիսամթերքը, նախնական վերամշակումը լինում է գյուղում, այն կոոպերատիվի մեջ, որտեղ անպայման բոլոր գյուղացիները մասնակցում են, եւ գյուղը մենք կվերականգնենք։ Դա կլինի թանկ, բայց դա կլինի այլ գյուղ»։
Առողջապահության եւ կրթության ու գիտության ոլորտում եւս սպասվում են փոփոխություններ․ – «Ցանկացած պետական պատվերով իրականացվող բուժօգնության փողը պետք է տրվի հիվանդին, ոչ թե հիվանդանոցին։ Այդտեղ է էությունը։ Երբ որ փողը ձեզ են տալիս, այդ փողը՝ այդ պետպատվերը ստանալու համար, հիվանդանոցները սկսում են մրցակցել։ Նույնը պետք է լինի դպրոցում։ Դուք պիտի ստանաք սերտիֆիկատ, որը, եթե ձեր երեխան սովորում է որակով, որոշակի տոկոսով տալիս եք դպրոցին, դրանից հետո դպրոցը այդ վաուչերը պետք է տանի Գանձապետարան՝ փող ստանա»։
Հրանտ Բագրատյանը բանավեճի հրավիրեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատրաստակամություն հայտնեց բանավիճել միայն նրա հետ, որովհետեւ, ըստ նրա, այս պահին միայն Սերժ Սարգսյանն ունի ներկայացված հստակ ծրագիր։Azatutyun.am
6 քննարկումներ
Ruben