Ստեղծված իրավիճակում ԺՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ուրվագծվում է նախագահական ընտրությունների կանխատեսելի արդյունք, այն է՝ առանց մրցակցության ու հետընտրական զարգացումների, հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին:
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը տեսականորեն դեռևս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ.Բագրատյանը, Պ.Հայրիկյանը և Ր. Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն և ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, և դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան, և քվեաթերթիկում մնա նրանցից մեկը: (պատրանքներ- Louysworld)
Գործընթացների նման զարգացումների դեպքում Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը վերստին դուրս կգա պայքարի առաջին գիծ և իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդ