ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, January 14, 2013 15:34 - չքննարկված

Ժողովրդավար Հայրենիք կուսակցուրյունը պատրանքների գրկում…

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության Հայտարարությունը

    • Ներքին կյանք – 
1999-2000թթ. Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորությամբ և նրանց շուրջը համախմբված հետադիմական ու ապազգային ուժերի կողմից հակասահմանադրական ճանապարհով և զենքի ուժով ձևավորված վարչախումբը, շուրջ մեկ ու կես տասնամյակ շարունակ, պահում է զավթած իշխանությունը:Վարչախումբն, իր գոյության ընթացքում կեղծելով բոլոր մակարդակի ընտրությունները, այն կատարելագործեց այն աստիճան, որ 2012թ.-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածեց մանդատների աճուրդի, որով վերջնականապես հաջողվեց հասարակությանը զրկել ընտրելու իր սահմանադրական իրավունքից և որպես գործոն չեզոքացնել:2012 թ.-ի մայիսի 19-ին Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը արտահայտեց ստեղծված իրավիճակի մասին և ընդդիմադիր ուժերին, այդ թվում ՀԱԿ-ին, առաջարկեց նոր ուժային կենտրոնի ձևավորման օրակարգ, որը սպասվող նախագահական ընտրություններին կկանխեր ընտրակեղծիքի համակարգի անխափան գործելուն և կվերականգնվեր ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:

Ստեղծված իրավիճակում ԺՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ուրվագծվում է նախագահական ընտրությունների կանխատեսելի արդյունք, այն է՝ առանց մրցակցության ու հետընտրական զարգացումների, հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին:

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը տեսականորեն դեռևս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ.Բագրատյանը, Պ.Հայրիկյանը և Ր. Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն և ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, և դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան, և քվեաթերթիկում մնա նրանցից մեկը: (պատրանքներ- Louysworld)

Գործընթացների նման զարգացումների դեպքում Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը վերստին դուրս կգա պայքարի առաջին գիծ և իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ