Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, January 10, 2013 20:41 - 5 քննարկում
ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ: Բարի Վերադարձ Հայ Աստվածներին
ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ Բարի Վերադարձ Հայ Աստվածներին Արորդիները “հայ” եկեղեցուն Մեղադրում են Ցեղասպանություն Իրականացնելու Մեջ * * * Ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային պատմությունից հանրահայտ է, որ 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստան երկիրը կրել է անդառնալի կորուստներ՝ հոգևոր-հավատամքային, պատմա-մշակութային, գիտա-կրթական, կացութաձևային, ազգային ու պետական անվտանգության, գաղափարախոսության, քաղաքականության ու այլ տեսանկյուններից: Համաշխարհային պատմության մեջ ամրագրված “խաչակրաց արշավանքներ”-ը սարսափելի ավերածությունների ու հարյուր հազարավոր մարդկային զոհերի պատճառ են դարձել: Սակայն, այն ավերը, որը կատարվել է ամենուր, որևէ կերպ չի համեմատվում պատմական Հայաստանում կատարված հատկապես հոգևոր-հավատամքային ու պատմա-մշակութային եղեռնի հետ, որն իրականացվել է խառնազգ “գրիգոր լուսավորիչ” (իրականում՝ խավարիչ) հորջորջյալի գլխավորությամբ: Քրիստոնեությունը “մտել” է նաև Հռոմ, Հունաստան, սակայն հռոմեական ու հունական տաճարներն ու պատմությունը չեն ավերվել ու ոչնչացվել, մահմեդականությունը նույնպես չի կործանել պարսկական կամ եգիպտական հնագույն մշակույթը: Իսկ ինչու՞ է կործանվել հայկականը… Տասնյակ պատմիչներ են արձանագրել քրիստոնեության մուտքն ու բարբարոսությունները Հայաստանում, հետագայում էլ է հանգամանալից վերլուծվել այդ պատմա-քաղաքական ու մշակութա-հավատամքային ջարդը: Հատկապես հայտնի պատմիչ Ագաթանգեղոսի նկարագրությամբ, թե ինչպես են քանդվում տաճարներն ու ինչպիսի ատելությամբ է ոչնչացվում մեր պատմությունը, քրմական հազարավոր տարիներ շարունակաբար գրված մատյանները, հասկանալի է դառնում, որ քրիստոնեությունը Հայաստան է մտել ատելությամբ ու բռնությամբ, մահ ու ավեր սփռելով, որն ակնհայտ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է՝ իրականացված ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական իմաստով: Նման բան կաներ միայն հայ ազգի ոխերիմ թշնամին, գրիգոր խավարիչն անձամբ է ղեկավարել այդ գործողությունները և նրա պիղծ անունն այսօր մեզանում համարվում է սրբացած… մինչդեռ նրա անունը պիտի դրվեր աթաթուրքի ու այլ ցեղասպանների անիծյալ շարքում: ԱրԷգԱկի (Արական-Է(Ի)գական Ակունքի) Արարչական Լույսը փոխվեց Լուսնի (լույս-սին, սին-լույս) արտացոլանք-լույսով, և մենք դարձանք “(սին)-լուսավորչական”, այստեղից էլ ՀԱՅՈՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՆԻՎԸ սկսեց թարս պտտվել՝ ԼՈՒՅՍԻՑ դեպի ԽԱՎԱՐ… Արևապաշտությունից՝ Լուսնապաշտություն: Մի առիթով հույն զբոսաշրջիկները Գառնիում զարմացան, թե՝ “հայերն ինչպես են սուրբ համարում մի մարդու, որն անխնա, գուցե նաև միտումնավոր ոչնչացրել է իրենց հիշողությունը, սկիզբը…”: Իսկ հայ եկեղեցին սա չգիտի՞, 130-ից ավելի կաթողիկոսներից գոնե մեկի խիղճը չտանջե՞ց իրեն, գոնե որևէ եկեղեցական սպասավորի խիղճը իր մեջ էլ չխոսե՞ց… Ազգությամբ լեհ Հռոմի պապը ներողություն հայցեց կաթոլիկների գործած բոլոր մեղքերի համար, …մերոնք քարի պես լուռ են: Մենք, հենվելով բազմաթիվ ուսումնասիրությունների ու իրողությունների, դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հայ առաքելական եկեղեցու դեմ, ի դեմս՝ կաթողիկոսի, որպես գրիգոր խավարիչի հետնորդների ու Հայաստանում ավելի քան 1700 տարի կատարված քրիստոնեական բարբարոսությունների ու խարդավանքների զոհերի պատասխանատուի, նաև այս ամենն իմացողի ու թաքցնողի: Մեղադրանքը՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ իրողությունն է: Մենք պատրաստ ենք պատմական փաստերի վրա դա հիմնավորել նախաքննության ընթացքում: Պահանջում ենք. 1. Օրենքով արգելել քրիստոնեական եհովապաշտական ու ցեղամոլական (այլազգի ընտրյալության) կրոնի քարոզը Հայաստանում: 2. Պարտադրել հայ առաքելական եկեղեցուն՝ ներողություն խնդրել հայ ազգից, քրիստոնեկան ու “լուսավորչական” բարբարոսությունների ու մեր ազգին պատուհասած անդառնալի կորուստների համար: Որից հետո արգելել եկեղեցու գործունեությունը՝ ունեցվածքը վերադարձնելով ազգին: 3. Բոլոր քրիստոնեական հուշարձանները համարել պատմա-մշակութային արժեք, պետական սեփականություն: Այն եկեղեցիները, որոնք կառուցվել են արիական-հեթանոսական տաճարների վրա, բերել նախնական տեսքի՝ եկեղեցու պետականացրած միջոցներով: 4. Հայատյաց ու սրբապիղծ ճանաչել գրիգոր լուսավորիչ կոչեցյալին ու նրա անձը ճանաչել Հայոց հավատամքային ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ: Նրան մեղավոր ճանաչել նաև Հայոց արքա Տրդատին թունավորելու և հետո, հակաթույն հրամցնելով, իբր հրաշք գործելու խարդախության ու այն առավելագույնս ի չարս օգտագործելու մեջ: Մեր այս քայլը շատերը կանվանեն հերթական “շոու”, ոտնձգություն քրիստոնեական “սրբազան” արժեքների դեմ, հեթանոսական բարբաջանք, անտեղյակության հետևանք և այլն, սակայն, վստահ ենք, շատ-շատերը իրապես կհասկանան մեր նպատակի իմաստն ու կարևորությունը: Մենք արժևորում ենք մեր պատմության իրական ու ճշմարտացի գնահատումը, ինչքան էլ այն դաժան կամ ամոթալի դիտվի, քանզի միայն այսպես կարող ենք խուսափել նոր սխալներից, իսկ հինը դաս կհանդիսանա բոլոր սերունդների համար: Այս համատեքստում, արդեն պատմաբանների կողմից վերաարժեքավորվում է մեզանում դասական օրինակ դարձած “Վարդանանց (զուտ կրոնական) պատերազմը”, դրա նպատակահարմարությունն ու իմաստը, մարտավարության պարզունակությունը՝ ռազմական տեսանկյունից… Հ.Գ. – Մենք պարտավոր ենք մեր սերունդներին կրթել իրական ու հայրենատիրական հաղթանակներով, հավիտենարժեք գաղափարներով, ազգային համապարփակ ավանդությամբ: Մենք տեր ենք մեր պատմության անքակտելի շարունակականությանը՝ սկսած հայ-արիական ժամանակներից, ամփոփված հեթանոսական, քրիստոնեական… համայնավարական և նորօրյա ժամանակներով: Բազմիցս արդարացիորեն գրվել ու խոսվել է հեթանոսական և համայնավարական ժամանակաշրջանների սխալների մասին, խոսվում է նաև մերօրյա սխալներից, սակայն, չգիտես ինչու քրիստոնեության անցյալն ու ներկան անընդհատ փորձում են շղարշով պատել, հանկարծ չվերլուծել ու չքննադատել: Ինչու՞… |
5 քննարկումներ
Larisa Meliqyan