ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, January 3, 2013 0:58 - 5 քննարկում
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 35)
Ինչու՞ եմ մի փոքր երկար կանգ առնում, 1990 թվականի մարտ ամսին Արտաշատի կայարանից առգրաված,Ադրբեջանին պատկանող այդ վագոնի դեպքը նկարագրելու վրա…Քանզի հենց այդ դեպքով սկսվեց ամիսներ շարունակ Արտաշատում տիրող այն արյունոտ մաղձավանջը,որի ժամանակ զոհ գնացին բազմաթիվ մարդիկ:Այդ դեպքն էր ու դրա դատապարտումը մանավանդ,որ պարզից էլ պարզ ցույց էր տալիս իշխանության եկած ՀՀՇ-ի ավազակաբարո ու հայրենադավ էությունը,մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու նրանց գազանային ախորժակը:Այդ դեպքն էր նաև,որ ժամանակին այնքա՜ն մեծ աղմուկ էր հանել Հանրապետությունում,ինչն իրականում քող էր հանդիսանում,ծածկելու նույն այդ ժամանակ և դրանից էլ շատ առաջ ՀՀՇ-ական «ազգային ջոջերի» կատարած իրական թալանի աղաղակող փաստը՝ սեփական ազգի հանդե´պ կատարած թալանի… Երկիրն ու ազգին անխնա թալանող գողերն ու թալանչիներն, ամենից բարձրն էին գոռում փաստորեն՝ բռնեեեե՜ք Ադրբեջանին թալանողներին… Այստեղ հատկանշական է մեջ բերել 1991թ.-ի հունվարի 15-ին «Անկախություն» թերթում տպագրված Վազգեն Սարգսյանի խոսքից մի հատված՝.«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ,որ ոչ մի մարդ չի դատապարտվելու զենք տանելու և զենք օգտագործելու համար…բացի այն մարդկանցից,ովքեր հայի արյուն են թափել,թալանել ու բռնաբարել են…»: Վազգեն Սարգսյանն այս հայտարարությունն անելիս, կարծես «մոռանում էր»,որ հենց իր պատկանած ՀՀՇ-ի պարագլուխներն ու մանավանդ՝ ինքն անձամբ էին այն մարդիկ Հանրապետությունում,որոնք արդե´ն իսկ վաղուց սկսել էին և´ թալանել,և´ բռնաբարել,և´ հայտնի ու անհայտ սպանությունների հեղինակներ էին…Նրա այս հայտարարության ժամանակ,Հայաստանի բոլոր բանտերն արդեն լեփ-լեցուն էին ՀԱԲ-ի,«Անկախության Բանակի»,«Անկախության Լեգեոնի»,«Ադանա»,«Վրիժառու» ջոկատների բազմաթիվ մարտիկներով ու հրամանատարներով և այդ հայտարարությունն ըստ էության վրաբերվում էր հենց այդ մարտիկներին,որոնց դեմ վարպետորեն սարքվում էին հենց այդպիսի խայտառակ մեղադրանքներ ու նաև այդ հայտարարության համաձայն՝ արդարացվում ու «չէին մեղադրվում զենք տանող և օգտագործող» այն բոլոր մարդիկ,ովքեր անցել ու անցնում էին ՀՀՇ-ի «թրի տակով»…Եվ ահա,այսպիսի իրավիճակում,բոլորն անխտիր՝ և´ այս խմբերին ու մարտիկներին ժամանակին համակրողներն ու նրանցով հպարտացողները,և´ նրանց մարտական ընկերներն անգամ,և´ զանազան կուսակցությունների գլուխ կանգնաց նրանց երբեմնի հրամանատարներն ու ղեկավար ընկերները,որոնք արդեն դարձել էին հանրապետության խորհրդարանի պատգամավորներ,հեռացել ու «մոռացել էին» այս մարտիկներին էլ,նրանց վիճակն էլ…ինչն էլ հենց օգնեց ՀՀՇ-ին ու նախկին կոմունիստ իրավապահներին, ձեռք-ձեռքի տված, դաժան հաշվեհարդար տեսնել բոլորիս հետ… Այս կապակցությամբ, ես ցանկանում եմ մեջ բերել Արտաշատի «Անկախության Բանակի» շտաբի պետ,ԱՄԿ-ի երդվյալ անդամ և ԱՄԿ-ի խորհրդի 5 անդամներից մեկը հանդիսացած,պատմաբան,հին քաղբանտարկյալ,ԱԻՄ-ում Մովսես Գորգիսյանի կողմից հրատարակվող «Հայրենիք» ամսագրի խմբագրական կազմի անդամ և «Հայ Ազատամարտ» բաժինը վարող,նաև՝ Աշոտ Նավասարդյանի հարսանիքի քավորը եղած Հակոբջան Թադևոսյանի,1991թ.-ին բանտից գրած բաց նամակը,ուղղված ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանին:« ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ Բարև,Պարույր «Քավարան» , թիվ 50 բանտախուց » (Շարունակելի) |
5 քննարկումներ
SVETLANA