ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, December 30, 2012 13:02 - 6 քննարկում

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

 

Երբ որ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները մտքեր են փոխանակում, հոդվածներ գրում, ելույթներ ունենում, որտեղ սրտացավություն են հայտնում Հայրենիքի այսօրվա վիճակի մասին եւ միաժամանակ առաջարկում ելքեր ու լուծումներ, դա մեզ ոգեւորում է, ուժ է տալիս:
Մենք եվրոպահայերս լավ ենք պատկերացնում, թե ինչ է նշանակում ապրել օտարության մեջ` թեկուզ բարեկեցիկ կյանքով… Մենք ամենօրյա լարված պայքարի մեջ ենք … ու այդ պայքարը տանում ենք երեք ճակատով միարժամանակ… պայքարում եք բնազդօրեն, որովհետեւ ենթագիտակցորեն համոզված եք, որ ճիշտ ենք անում…
Առաջինը` պայքարում ենք մեր ֆիզիկական գոյության համար…
Երկրորդը` պայքարում ենք հյուրընկալ պետության մեջ օտարների կողմից հարգելի լինելու ու արժանապատիվ վերաբերմունքինհամար…
Երրորդը` պայքարում ենք հայ մնալու… ու ոչ միայն մեր երեխաներին, այլ նաեւ թոռներին հայեցի դաստիարակություն տալու համար…
Հպարտանում և ոգևորվում ենք, երբ այս ամենի հետ միասին, այս երեք ճակատներում պայքար տանելուն զուգահեռ, օտարության մեջ ի հայտ են գալիս հայորդիներ, որոնք դեռ մտածում են համազգային խնդիրների ու Հայրենիքի մասին, մտածում ու իրականացնում եմ հայապահպան գործունեություն` որը բարեգործական, որը մշակութային, որը կրթության, որը գիտության եւ այլ ոլորտներում…
Համոզված ենք , որ նրանք առաջնորդվում են Հայրենիքը օր առաջ շենացած տեսնելու գործում իրենց մասնակցության պատասխանատվության սուր զգացումով, քանի որ անտարբեր զանգվածն ևս քիչ տոկոս չի կազմում, բայց Հայրենիքի բնականոն գոյությունը վտանգված լինելու իրավիճակն է թելադրում միասնական ելքեր առաջարկելը` հիմնվելով օտարության մեջ բարիքներ ստեղծելու մեր կենսափորձի և վաստակի վրա…
Եվրոպայի Հայական Միությունների Ֆորումը հանդիսանալով ազգային կառույցներից մեկը հայ իրականության մեջ, որոշում է կայացրել հանդես գալ եվրոպահայությանը միավորող կոչով` „լապտերները ձեռքներիս“ փնտրել աշխարհով մեկ այն „լուսվոր կետերը“, որոնք ճշմարտությունն են որոնում եւ հույսի լույս են առկածում: Համոզված ենք, միավորելով մեր լապտերների լույսը առավել մեծ տարածքներ կլուսավորենք ու մեր մոլորյալներին գոնե ճիշտ ճանապարհը ցույց կտանք



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levon Gev.
Dec 30, 2012 14:02