Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 29, 2012 6:18 - չքննարկված

Այս ընտրություններում հարյուր հազարավոր քվեաթերթիկներ լցված կլինեն հայ ժողովրդի սրտից բխած, անկրկնելի և մեկը մյուսին գերազանցող քֆուր-քյաֆարով…

Աննախադեպ ընտրություններ կունենանք09:29 28/12/2012

Ո՞վ կլինի Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում: Ոմանց թվում է դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ոմանք էլ կարծում են` Հրանտ Բագրատյանը, քանի որ նա կկարողանա շատ ավելի գրավիչ սոցիալական ծրագիր ներկայացնել: Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն էլ ձև է թափում, որ մինչ այս պահը չի կարող պատասխանել այդ հարցին: Արմեն Աշոտյանն, օրինակ ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կգրավեն 2-3-րդ տեղերը` չկոնկրետացնելով, ով` որերորդը:

Մեր կարծիքով, սակայն, Սերժ Սարգսյանը կունենա մեկ այլ մրցակից, որի անունը նույնիսկ նշված չի լինի քվեաթերթիկում: Դա անվավեր քվեաթերթիկն է: Մենք ունենալու ենք անվավեր քվեաթերթիկների թվով աննախադեպ ընտրություններ: Այս պարագայում արդեն ոչ մի նշանակություն չի ունենա, թե ՀՀԿ շտաբը փող բաժանելով ու սպառնալիքի տակ որքան մարդ կտանի ընտրության և հետո ԿԸՀ-ում ինչպիսի թվեր կնկարեն Սերժ Սարգսյանի օգտին: Թեկուզ մեկ միլիոն գրեն: Ի՞նչ թիվ է դա, եթե արկղերում առկա լինի 200-300 հազար անվավեր քվեաթերթիկ` ժողովրդական արդի բանահյուսության գոհարներով զարդարված:

Միամիտ մարդը միայն կարող է մտածել, որ պայքարի այդպիսի ճանապարհ կընտրեն թեկնածու առաջադրելուց հրաժարված քաղաքական ուժերը: Դա պարզապես տեղի կունենա ՀՀ իշխանությունների պատճառով: ՀՀ իշխանություններն ամեն ինչ արդեն արել են, որ մեր հասարակությունը վերջնականապես երես թեքի քաղաքական ուժ, քաղաքական պայքար, քաղաքական ծրագիր, ընդդիմություն և նման այլ հասկացություններից: Այսօր հասարակության մեջ գերակշռում է ամեն ինչ ու ամենքին մերժելու տրամադրությունը: Հասարակությունն այսօր մերժողական վերաբերմունք ունի ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության հանդեպ: Եվ, պիտի կրկնենք, այս ամենի մասին հոգացել է իշխանությունը և առաջին հերթին իշխանությունը: Այս անընդունելի քաղաքական դաշտը Սերժ Սարգսյանի մտքի, իսկ ավելի ստույգ` վախերի արդյունքն  է:

Քննարկո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ն իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար: Չլինենք վատատես` երևի քննարկում է: Երևի ուշիուշով հետևում են սոցիալական ցանցերին, շոշափում հասարակական տրամադրությունները: Գոնե այս պահի դրությամբ նրանց համար շատ քիչ հուսադրող բան կա այնտեղ: Չի բացառվում, որ երբ Սերժ Սարգսյանը տրտնջացող ՀՀԿ-ականներին հրահանգում էր` խփեք, ինչո՞ւ եք ձեռքներդ ծալած նստել, նկատի ուներ ավելի շուտ սոցիալական ցանցերում տարածում գտնող կարծիքները, քան այս կամ այն ընդդիմադիր և այլընտրանքային գործչի հայտարարությունը:

Հանրությանը Սերժ Սարգսյանի դեմ են տրամադրում նաև այսպես կոչված Բաղրամյան 26-ի տակ աշխատող լրատվամիջոցները: Գովերգելով մի իշխանություն, որ տապալել է իր առջև դրած բոլոր խնդիրները, ներկայացնելով բոլորովին այլ իրականություն, քան առկա է, հանիրավի կերպով թույլ ու անօգնական ներկայացնելով այն ընդդիմադիր ուժերին, որոնք պարզապես հրաժարվեցին լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի այս ինքնանշանակման գործընթացը, նրանք հասարակության մի հսկայական հատված պարզապես դարձնում են գաղափարապես, մինչև անգամ հոգեպես անկառավարելի, ինչն առայժմ իր արտահայտությունն է գտնում ամենատարբեր “Ֆեյսբուքներում”:

Նայենք մեր շուրջը: Իշխանություններն ամեն օր մի զբաղմունք են հնարում ժողովրդի համար: Մեկ սրանց պատգամավորի օբյեկտում մարդ են սպանում, մեկ հայտարարում են, որ ՀՀԿ-ն Գյումրիում առաջադրել է ԲՀԿ-ական քաղաքապետ, մեկ ԱԺ-ում սպառնում են ծնոտ պոկել, մեկ վայնասուն են բարձրացնում ԱԳՆ շենքի վաճառքի շուրջ, Մեկ Տիգրան Սարգսյանին են հրահանգում խոսել մեր կառավարության անհավատալի հաջողություններից, մեկ Սերգո Կարապետյանին են էկրան հանում` զեկուցելու գյուղոլորտի աննախադապ ձեռքբերումներից, մեկ սպորտսմեններին այնպես չեն պարգևատրում, մեկ կանաչներին են գցում Թռչկաններն ու Թեղուտները, մերթ մի լրատվամիջոցով հարց են բարձրացնում` գազը թանկացե՞լ է և հետո պատասխանում` ոչ, ինչ եք ասում, մերթ ընկնում են հավաբուծարանները և ծերտ փնտրում ձվի վրա, մերթ տուգանում են Սամվել Ալեքսանյանին` անբարեխիղճ մրցակցության համար և այսպես շարունակ: Խորքային խնդիրների մասին խոսելու տրամադրություն ոչ ոք չունի: Չի բացառվում, որ ոչ ոք դրանց մասին գաղափար էլ չունի, որ խոսի: Նույն վիճակն է նաև սոցիալական ցանցերում, որտեղ արմենաշոտյաններն ու կարենավագյանները պարզապես հանրությանը ծիծաղեցնելով են զբաղված: Այս ամենը չի կարող անհետևանք մնալ: Մի Րաֆֆի Հովհաննիսյան և մի Հրանտ Բագրատյան, որոնց Արմեն Աշոտյանը մեծահոգաբար համարում է 2-3-րդ ազդեցիկ դեմքեր Հայաստանում և գտնում, որ նրանց շուրջ վաղը կձևավորվի մեր երազած ընդդիմությունը, պարզապես չեն կարող կանխել կամ ուղղորդել որևէ հասարակական տենդենց: Մարդիկ հասկանում են, որ Աշոտյանն ու նրա ավագ ընկերները պարզապես քաղաքականությունը խայտառակելով և իրենք իրենց համար մրցակիցներ նկարելով են զբաղված, ինչի հետևանքով միայն անվավեր քվեաթերթիկների թիվն է աճելու:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ