ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 29, 2012 6:02 - 1 քննարկում

Սերժ Սարգսյանը հերթական նախավարժանքում պետք է դատարանում ապացուցի, որ Հմայակ Հովհաննիսյանը “հրմշտելու գործում ինչ-որ կասկածելի, այլընտրանքային առնանդամ է օգտագործել”:

«Մեկ էլ 37 թվին էր մեր ընտանիքը այս վիճակում». Հմայակ Հովհաննիսյանը քիչ առաջ վատ լուր է ստացել

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված գործը, որով նա մեղադրվում է մի քանի կանանց վիրավորելու մեջ, Նորք և Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կարճել: Galatv.amի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ քիչ առաջ է տեղեկացել այդ մասին:«Քիչ առաջ փոստատարը մի հաստլիկ փաթեթ բերեց, որտեղ ինձ ծանուցում են , որ իմ փաստաբանների առաջարկությունը՝ գործը մտացածին լինելու և հանցակազմ չպարունակելու պատճառով կարճել, մերժվել է և գործը ուղարկվել է մեղադրանքով դատարան: Այնպես որ, հունվարի վերջում կլինի դատավարությունը, և Սերժ Սարգսյանը դատավարությամբ է մասնակցելու այս նախագահական ընտրություններին»,-նշեց նա:Հիշեցնենք, որ համաձայն մեղադրանքի «Հայհիդրոէներգոնախագիծ» մուտք գործելիս Հովհաննիսյանը վիրավորել և հրմշտել է մի քանի կանանց՝ ասելով. «Դուք նման եք Լֆիկ Սամոյի վարձած կանանց»: Այնինչ Հովհաննիսյանը նշում է, որ կանայք խոչընդոտել են նրա մուտքը շենք, իսկ նա նրանց չի հրմշտել, ինչպես նշվում է մեղադրանքում:

Հովհաննիսյանը կարծում է, որ իր դեմ այս ամբողջ պատմությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ է կատարվում:

«Այսպես է այս իշխանությունը իմ Նոր տարին շնորհավորում: Սա գենոցիդ է, Սերժ Սարգսյանը չարիք բերեց այս երկրին այս 4 տարվա ընթացքում և շարունակում է,  մասնավորապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր Ղարաբաղն են պաշտպանել և այսօր, ավաղ, ստիպված են ափսոսանք ապրելու այդ առումով, որովհետև ավելի լավ է մեզ հանգիստ թողնեին մեր երկրում, իրենք էլ մնային այնտեղ: Մեկ էլ 37 թվին էր մեր ընտանիքը այս վիճակում, երբ որ պապիս տարան 33 տարեկան հասակում: Սերժ Սարգսյանը Բերիայի ժառանգորդն է»,-նշեց նա:

 

Անի Շաբոյան 



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Dec 30, 2012 16:46