ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 29, 2012 5:04 - 1 քննարկում

Չեմ սատարելու Բագրատյանին, չեմ դնելու իմ թեկնածությունը, չնայած վախացրել-պարացրել եմ մի քանի կատուների` Լֆիկին, Սերժիկին, Լեվոնին, Ռոբերտին…

Նիկոլ Փաշինյանը` իր չառաջադրվելու եւ Հրանտ Բագրատյանին չսատարելու մասինԴեկտեմբեր 28, 2012 | 16:47

Ես հարգանքով եմ վերաբերում ՀԱԿ անդամ, պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի` թեկնածությունն առաջադրելու որոշմանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում կայացած Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ զրույց եմ ունեցել նրա հետ, քննարկել ենք տարբեր հարցեր: Անհատական մակարդակով ես Հրանտ Բագրատյանին հաջողություն եմ մաղթում եւ անհատապես ինչով կարողանամ, կաջակցեմ: Քաղաքական մակարդակում որեւէ նախագահի թեկնածուի աջակցություն ցուցաբերելը պատասխանատու որոշում է, այդ հարցի պատասխանը կհստակեցնեմ Հրանտ Բագրատյան թեկնածուի ծրագրերը, ասելիքները հստակեցվելուց եւ ներկայացվելուց հետո»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է իր հնարավոր առաջադրմանը, ապա նա շեշտեց,  որ բազմիցս հայտարարել է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու ծրագիր, ցանկություն առաջիկայում չունի: «Ինքս ինձ համար նախագահի թեկնածու առաջադրվելը նշանակում է ուղերձ հղել հանրությանը, որ սիրելի հանրություն, ես ուղերձ եմ հղում ձեզ, որ պատրաստ եմ ստանձնել իշխանության ղեկը եւ համոզված եմ, որ իմ իշխանավարությամբ արդյունքը կլինի դրական: Ես այսօր այդպիսի ուղերձ չեմ կարող հղել հանրությանը, երբ պատրաստ կլինեմ այդպիսի ուղերձ հղել հանրությանը, անպայման կանեմ այդ քաղաքական քայլը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ երբեւէ նախագահական ընտրություններին չի մասնակցելու ուղղակի մասնակցելու համար, եւ եթե երբեւէ մանսակցի, ապա դա կանի այդ դեպքում, երբ որոշակի վստահություն լինի, որ ընտրապայքարում ներգրավվում է ֆավորիտի կարգավիճակով: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ բռնակալական համակարգի դեմ պայքարի դուրս գալով` նշանակում է որոշակի հարվածների տակ դնել նաեւ սեփական թիմին, իսկ ինքը այդ ճանապարհով կգնա միայն այն դեպքում, երբ վստահություն կունենա, որ կհաղթեն:

ԴԻՏԵՔ ԱՅՍ ԼԻՆՔԸ ԵՎ ԿՀԱՄՈԶՎԵՔ

http://webtv.hurriyet.com.tr/2/43282/0/1/kedilere-boyle-kafa-tuttu.aspx



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

karo
Dec 29, 2012 9:16