ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 28, 2012 20:18 - չքննարկված
Բացասական հերոսների հռչակավոր դերասան, քաղաքականությամբ և հեղափոխությունով չզբաղվող «Լորդը»:
Սերժ Սարգսյանի հաղթարշավը ապահովելու նպատակով Արտաշես Ալեքսանյանը պետպատվերով կխաղա ՀՀԿ անվան հետ հաստ պարանով փաթաթած Գ.Նժդեհի դերը, հատուկ այդ նպատակով նկարահանվող սերիալում : Սերիալը կսկսվի նախագահական ընտրություննրից մեկ ամիս առաջ և կապահովի Սերժ Սարգսյանի վերարտադրությանը իշխանության բուրգի գագաթին: Քաղաքականությամբ և հեղափոխությամբ չզբաղվող հանրահռչակ դերասան Արտաշես Ալեքսանյանը «ծիծաղելով, երբ ուրիշները լաց են լինում». կստանա Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, անձամբ Գ. Նժդեհի անունը կրող ՀՀԿ կուսակցության կուսակցապետից:
Կանցնի մի որոշ ժամանակ, Լորդը գլխի կընկնի, որ քաղաքականությամբ զբաղվելը հայ մտավորականի «ճիտին պարտքն» է և իր ուսուցիչներ Արմեն Ջիգարխանյանը և Խորեն Աբրահամյանը ՄԵԾ մտավորականներ են…