ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 25, 2012 2:31 - 4 քննարկում

Գոնե հասկացա՞ք, որ կարևորը կայարանն է, ճանապարհը՝ կետերի ֆուֆու բազմություն…

Պետրոս Մակեյան . ՀԱԿ-ը այդպես էլ կոմայից դուրս չեկավԴեկտեմբեր 25, 2012 | 11:26

ՀԱԿ-ը այդպես էլ կոմայից դուրս չեկավ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը:

Նա նշեց, որ ցավում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր որոշումը կայացրեց եւ այն ներկայացրեց ոչ թե թիմին, այլ լրատվամիջոցների միջոցով: Դիտարկմանը, թե կարելի է ասել, որ այդ որոշումը հայտնելիս Տեր-Պետրոսյանը չէր ցանկանում նայել թիմի աչքերին, Մակեյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց դա ցավով եմ ասում: Սակայն դա թիմը պետք է գնահատեր, թիմին պետք է բացատրություն տար: Գուցե մի ուրիշ խումբ կա, որը քաղաքական թիմ չէ, ես դա չեմ կարող ասել»: Պետրոս Մակեյանը փոխանցեց, որ այսօր ժամը 15.00-ին քաղխորհրդի հրավիրված նիստ ունեն, հետեւաբար մյուս բոլոր հարցերին կպատասխանի քաղխորհրդի նիստից հետո: Միաժամանակ նշեց, թե դժվար ՀԱԿ-ի կազմից դուրս գա:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

smerch
Dec 25, 2012 6:18