Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, December 23, 2012 16:48 - 6 քննարկում

Մի մոռացեք,ազգը ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…

Արմեն Մխիթարյան,իսկ այն տարիներին,երբ իր կաբինետից ոչ մի անգամ դիրքեր չմտած ու թշնամու դեմ մեկ անգամ գոնե գնդակ չարձակած ձեր սիրելի «հերոս սպարապետն» էր ոչնչացնում,կամ թիկունքից նենգաբար ոչնչացնելու հրաման տալիս,կամ սարքովի ու խայտառակ մեղադրանքներով բանտերն էր լցնում իսկական հերոս մարտիկներին,որ հետո նրանց գործերը վերագրի իրեն,դուք ինչու՞ այսպես չէիք վրդովվում ու պաշտպան կանգնում այդ մարտիկներին:Թե՞ ըստ ձեզ, հերոս կարող էին լինել միայն Վազգենին հավատարմության երդում տվածները,որոնցից շատերը թեև սահմանի երես անգամ չեն տեսել,բայց գնդապետներ են այսօր ու գեներալներ…Ողբալի է իրոք այս ամենը…Մի մոռացեք,ազգը ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…
Հերոս եք հա՞…Բա ազգի ու երկրի ազատության համար կյանք ու արյուն տված հերոսը 20 տարի կկանգնի ու անտարբեր կնայի,թե ինչպե՞ս են այդ նույն պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած շատ ու շատ իսկական հերոս տղաներ այսօր օրվա հացի կարոտ մնացել ու սովամահ լինում:Այն էլ այն դեպքում,երբ դուք՝ «հերոս » գեներալ ու գնդապետներդ չգիտեք, թե որտեղ ծախսեք ձեր հափշտակած փողերը:Մեկ անգամ գոնե այս տարիներին մտածե՞լ եք,որ շատ ու շատ մարտիկներ օգնության կարոտ են,բուժման,սննդի,ընտանիքները պահելու,գլխներին գոնե մի փոքր տանիք ունենալու խնդիր ունեն,դղյակների մեջ ապրող պարոն «հերոս» գեներալներ:Դուք ի՞նչ հերոսներ,կամ ի՞նչ գեներալներ:Դուք ընդհամենը մաուզերիստներ եք եղել ու կաք,դուք հարազատ ծնուննդն եք ձեր իսկ ժամանակի:Դուք,այդ գեներալ ու գնդապետ կոչվածներդ ի՞նչ ընդհանրություն, կամ նմանություն կարող եք ունենալ Անդրանիկի,Նժդեհի,Մախլուտոյի,Դրոյի ու մյուս նվիրյալների հետ:Անդրանիկը ևս գեներալ էր ու ազգի հերոս:Պատասխան տվեք,ո՞րն է ուրեմն Անդրանիկի և Մանվելի ընդհանրությունը…որքան ծիծաղելի է սա,նույնքան և ողբալի:Այդ հերոսներն իրենց ողջ կյանքի ընթացքում չունեցան սեփական ոչինչ,իսկ դու՞ք:որտեխի՞ց գոյացան գեներալ Մանվելի ու մյուս գեներալների ու գնդապետների միլիոններե:Բա ազգի ու երկրի համար ԻՐՈՔ կյանք,արյուն տված հերոսը վամպի՞ր կդառնա այդ նույն ազգի գլխին: Բա չե՞ք մտածում,որ ախր այս տարիներին ձեր կատարած այդ բազում ստոր գործերը,ձեր ապրելակերպը,ձեր ցինիկ պահվածքը,ազգի գլխին չարիք դառնալու ձեր այս իրական կեցվածքն են,որ ամբողջական պատկերացում են տալիս ձեր կատարած գործերի ու ձեր թմբկահարվող «հերոսությունների» իրական լինել-չլինելու մասին:Ինչու եք նեղանում ուրեմն Սեֆիլյանից և համաձայն «ազգային հերոսի» ,սակայն իրականում մաուզերիստների ձեր իրական պահվածքի՝ փորձում ահաբեկել նրան:Տեղին չե՞ն այրդյոք Սեֆիլյանի խոսքերը? Թե՞ հավատացել եք իրոք,ժամանակին լակած վիճակում ձեր «հերոս սպարապետի» արտահայտած ցինիկ հայտարարությանը,թե.«Անդրանիկը ո՞վա մեր դեմը,Անդրանիկը մի հատ հարիֆա մեր հետ համեմատած»:
Կգա ժամանակը,չկասկածե´ք,և պատվանդաններից ցած կգլորվեն սուտ կուռքերը և այդ անկումը կլինի ահավոր,քան թե նրանց ապրած կյանքն էր ու կատարած սև գործերը և շատ «հերոսներ,գեներալներ ու գնդապետներ» ևս ցած կնկնեն իրենց ավազահիմք «բարձունքներից» և ամեն բան կգա ի շրջանս յուր…Ահա,սրա սարսափից են նորաթուխ «հերոս գեներալներն» այդքան սիրով փայփայում այն պատվանդանն ու հոգում նրա հարատևության մասին,որի վրա հանիրավի բարձրացված է ժամանակին ողջ ազգի ու երկրի համար չարիք հանդիսացող ինչ որ մի սարքովի «հերոս սպարապետ»…

Svetlana M.



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վարուժ
Dec 23, 2012 17:31