Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 19, 2012 6:09 - 3 քննարկում

Ռուբեն Հախվերդյան. «Հայաստանը սանիկա-քավորային երկիր է, որտեղ ասում են` այ, էսի Սերժի փեսու օբյեկտն է, սուսեք, էսի Սերժի եղբայրն է փայ մտել…»:

«Այս երեք նախագահների կառավարման օրոք, ինչ որ տեսավ ժողովուրդը` այդ թվում եւ ես, մի տեսակ ստացվեց այնպես, որ բոլորը գալիս են կողոպտելու մեր ժողովրդին` բառիս բուն իմաստով: Մենք տեսնում ենք շատ նախարարների, ովքեր աշխատում են եւ կարծես թե գրպանելու քաղաքականություն չեն վարում, բայց երբ դուրս են գալիս պաշտոնից, տեսնում ես մի մեծ առանձնատուն է սարքել իր համար: Ես քաղաքական դաշտում ոչ մի լավ բան չեմ սպասում, քանի, որ նույն մարդիկ են ղեկավարում: Կա ռուսական մի ասացվածք, ասում են` ի՞նչ է նշանակում перестроика: Ագռավներ են նստած լինում ծառի վրա, մեկը շատ ուժեղ հարվածում է ծառին փայտով, ագռավները իրանց տեղերը փոխում են, եւ էս մարդն ասում է, ну и перестроилис гады»,- անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նման կարծիք է հայտնել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Ես իհարկե ցավում եմ, որ Գագիկը Ծառուկյանն իր թեկնածությունը չդրեց, ըստ երեւույթին գլխի ընկավ, որ միեւնույնն է հաշվողը գիտի, թե ինչպես է հաշվում ձայները: Ես չեմ ասում, որ մի սարի լալա էլ ինքն է, հարցը այդ չէ, բայց մեզ մոտ մի տեսակ դիկտատուրան շարունակվում է»,- անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ասել է Ռուբեն Հախվերդյանը: Ըստ Հախվերդյանի` Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը մոբիլիզացնելու խնդիր է լուծում: «Սերժ Սարգսյանը Ամերիկայում տներ ունի, ասում եմ այն, ինչ ժողովուրդն է ասում: Ես նոր եմ վերադարձել Գլենդել կոչված քաղաքից, որտեղ ահագին օբյեկտներ կան, որոնք ասում էին, թե Սերժ Սարգսյանի եղբորն է կամ իրանը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է երգիչը: Հայաստանում արմատական, համակարգային փոփոխություններ, ըստ Ռուբեն Հախվերդյանի, չեն արձանագրվի, քանի, որ Հայաստանը, ըստ նրա, սանիկա-քավորային երկիր է դարձել: «Հայաստանը սանիկա-քավորային երկիր է, որտեղ ասում են` այ, էսի Սերժի փեսու օբյեկտն է, սուսեք, էսի Սերժի եղբայրն է փայ մտել, էս փայ մտնելը, իրարից խլոցին դեռ կշարունակվի»,- նշել է Ռուբեն Հախվերդյանը:

Վերջինս նախագահի ընտրությանը չի մասնակցելու, քանի, որ անիմաստ է համարում: Ընտրությունների ելքը արդեն իսկ կանխորոշված է, նշել է Ռուբեն Հախվերդյանը:

Փայլակ Ֆահրադյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

yan zal
Dec 19, 2012 9:08