ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 19, 2012 23:06 - 2 քննարկում
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 31)
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 31 Հարգելի ընթերցող,ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել,որ այն ժամանակ,երբ ջոկատի 32 մարտիկներից ճիշտ 30-ը մարտեր էին մղում Վայքի Բարձրունի գյուղում,ճիշտ այդ ժամանակ՝ 1990 թվականի Մարտի 25-ին,երեք օր շարունակվող մարտի 3-րդ օրվա կեսօրին,Արտաշատի երկաթգծից,ջոկատի ընդհամենը երկու մարտիկների և շտաբի պետ Հակոբջան Թադևոսյանի մասնակցությամբ ու միաժամանակ ՀՀՇ կազմակերպության 5 անդամների և երբևէ ոչ մի կազմակերպության չպատկանող մեկ մարտիկի մասնակցությամբ նաև, «թալանվեց» (ինչպես ՀՀ իրավապահ մարմիններն էին սիրում կրկնել անվերջ) Ադրբեջանին պատկանող մեկ վագոն:Ապրանքն ամբողջությամբ տեղափոխվեց ոչ մի կազմակերպության չպատկանող Խաչիկ Վասիլյանի հորեղբոր տուն՝ Ազատավան գյուղ ,վաճառվեց,հետագայում նաև գումարն ամբողջությամբ տնօրինվեց Խաչիկ Վասիլյանի,մեր ջոկատի անդամ հանդիսացող Զավեն Պողոսյանի,ՀՀՇ-ի անդամ Վարուժան Մելքոնյանի կողմից,իսկ սրանց օգնեցին ՀՀՇ-ի մյուս 4 անդամներն ու մորաքրոջս աղջիկ Անուշ Մարգարյանը:Այս մասին ավելի մանրամասն կպատմեմ հետագայում,սակայն հիմա պիտի ասեմ,որ այս փաստն,ինչն ապացուցված էր անգամ քննության ընթացքում,խոչնդոտ չհանդիսացավ,որպեսզի ՀՀ իրավապահ մարմինները վագոնի այս գործը ևս համարեն հանցանք՝ Պետական գույքի խոշոր չափի հափշտակում (ո՞ր պետության) և ՀՀՇ-ի 4 մասնակցին ու նաև մորաքրոջս աղջկան դարձնելով վկա ընդհամենը,այս գործը ջարդեն ամբողջ ջոկատի վրա,պետական մեղադրող Պ.Մարուխյանի բերանով ցինիկաբար հայտարարելով,թե .«1990 թ. մարտի սկզբներին սխալմամբ Արտաշատի կայարան եկած,համար 3402 բեռնատար գնացքը,որը հասցեագրված է եղել Ադրբեջանի Խիրդազան կայարանին,որի բեռնարկղներում բարձված են եղել 852 171 ռուբլի արժողության արտասահմանյան արտադրության հագուստեղեն,Սամվել Մարգարյանի ղեկավարած խմբի անդամների կողմից 25.03.1990թ. հափշտակվել է, ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ պատճառելով նյութական մեծ վնաս …»: (Շարունակելի) |
2 քննարկումներ
sofia