ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 19, 2012 3:37 - չքննարկված
Ափսոս ձյունը քիչ է, թե չէ Տարոնին կարելի էր թաղել դրա տակ…
Քաղաքապետարանի խայտառակությունը (տեսանյութ)
Նորից ձյուն, ու նորից կաթվածահար Երևան: Դժվար է հիշել, թե արդեն քանի տարի է այդպես: Երևանի իշխանությունները ամեն տարի հայտարարում են, որ պատրաստ են ձմռանը, և ամեն տարի բավական է մի քանի ժամ ձյուն տեղա, ու պարզ է դառնում, որ Երևանում իշխանություններ չկան, այլ կան ընդամենը փողի վրա նստած փող աշխատողներ: Սրա վառ վկայությունն այն է, որ Երևանում, օրինակ, կարող են քաղաքով մեկ 99 միլիոն դրամի անիմաստ նստարաններ շարել, բայց քաղաքը չունի ձյուն մաքրող, հեռացնող ժամանակակից տեխնիկա, որի միջոցով հնարավոր կլիներ արագորեն կազմակերպել քաղաքի ազատագրումը ձյունից՝ թույլ չտալով, որպեսզի քաղաքացիները ժամերով մնան փողոցներում: Բավական էր նախօրեին երեկոյան նայել, թե ինչպես են մարդիկ տասնյակ մետրերով շարվել փողոցներում և սպասում տրանսպորտի: Նույնը՝ նաև այսօր առավոտյան:
1in.am: