ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 19, 2012 3:43 - 1 քննարկում

Հիմա էլ 1in.am-ն է կախվել ԲՀԿ-ի ամորձիներից…

Ու՞ր է Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի ժամանակ

14:17 2012/12/19
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատը բացակայող երկրորդ պատգամավորն էլ ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանն է: Բայց հայտնի է, որ վերջինս հիվանդ է, մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել, և նրա բացակայությունները հարգելի են:
Գագիկ Ծառուկյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած ԱԺ և ոչ մի նիստի չի մասնակցել: Նրա խմբակցության պատգամավորներին կամ մամլո քարտուղարին երբ այդ մասին հարց է ուղղվել, բերել են զանազան պատճառաբանություններ, թե պարոն Ծառուկյանը գերզբաղված է, Հայաստանում չէ, գործուղման է և այլն: Եվ որ զբաղված չլիներ, նիստերին անպայման կմասնակցեր:
Բազմաթիվ դեպքեր են եղել, որ Գագիկ Ծառուկյանը նիստերի օրերին Հայաստանում է եղել, բայց ԱԺ չի եկել, փոխարենը հեռուստացույցով նրան տեսել ենք զանազան միջոցառումների մասնակցելիս: Այսինքն` Գագիկ Ծառուկյանն ամեն ինչի համար ժամանակ ունի, բայց ԱԺ նիստերին մասնակցելու ժամանակ չունի: Մինչդեռ նրա գլխավոր աշխատանքը պետք է լիներ օրենսդրական գործունեությունը՝ օրենքներ մշակելը, հեղինակելը, դրանք ԱԺ քննարկմանը ներկայացնելը, այլ օրենքների քննարկմանը մասնակցելը և ոչ թե գործարարությամբ զբաղվելը, ինչը ինքը անում է և գովազդում է: Նա կարող է սեփականություններ ունենալ, ինչը ունի, բայց դրա կառավարմամբ զբաղվելու իրավունք չունի:
Գագիկ Ծառուկյանը 11 տարի է, ինչ պատգամավոր է. նա պատգամավոր է դարձել 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման խորհրդարաններում: Դժվար է ասել, թե նրա անուն-ազգանունը քանի օրենքի տակ է գրված, նույնքան դժվար է նրան պատկերացնել ԱԺ ամբիոնի մոտ որևէ նախագիծ ներկայացնելիս, որևէ օրինագիծ քննադատելիս, ելույթ ունենալիս, կառավարությանը հարց ուղղելիս և օրենսդրական գործունեությանը բնորոշ այլ քայլեր անելիս: Միգուցե Գագիկ Ծառուկյանն ինքն էլ դժվար է պատկերացնում կամ ընդհանրապես չի պատկերացնում իրեն այդ դերում: Բայց քանի որ նա պատգամավոր է դարձել, պարտավոր է դա անել, հակառակ դեպքում ՀՀ ԱԺ Կանոնակարգ-օրենքը պահանջում է դադարեցնել նման պատգամավորների լիազորությունները:
ԱԺ Կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե «մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի»: Իհարկե, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու այլ պատճառներ էլ կան, բայց տվյալ դեպքում բացակայող պատգամավորների դեպքում այս դրույթը պետք է գործի: Իսկ քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, եթե նա ԱԺ կողմից գործուղման է մեկնել, և եթե նա ձերբակալվել կամ կալանավորվել է: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում չի ձերբակալվել, ԱԺ կողմից գործուղման չի մեկնել: Մնում է միայն հիվանդանալու տարբերակը, բայց մենք անընդհատ տեսնում ենք, որ նա բավականին առույգ մասնակցում է այս կամ այն միջոցառումներին և անընդհատ Հայաստանից դուրս է գնում:
ԱԺ Կանոնակարգ-օրենքը նաև սահմանում է, որ նստաշրջանի ավարտից հետո 15-օրյա ժամկետում պատգամավորն իր բացակայությունների համար պետք է դիմի ԱԺ նախագահին և պատճառաբանի դրանք: ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է դեկտեմբեր ամսի երկրորդ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, որից հետո 15 օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը պետք է գա խորհրդարան ու Հովիկ Աբրահամյանին բացատրի, թե ինչու չի մասնակցել նիստերին, և նրան համոզի, որ դրանք խիստ հարգելի են: ԱԺ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ պատգամավորների բացակայությունների պատճառները 15 օր հետո ամփոփելուց հետո նոր կկարողանան ասել, թե ում դեպքում է դա հարգելի, ում դեպքում ՝ ոչ:

Տվյալ դեպքում ԱԺ նախագահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կարծիքից է կախված, թե Գագիկ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են, թե ոչ: Դժվար է ասել, թե Ծառուկյանը դրա համար ինչ բացատրություններ է տալու իր խնամուն, ամենայն հավանականությամբ չի էլ տալու: Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտի այդ նրբությունները և իր խնամու համար մի «հարգելի» պատճառ կհորինի: Ի վերջո, սա առաջին անգամ չէ, և Ծառուկյանը միշտ է բացակայել, ու նրա խնամին միշտ դրանք հարգելի համարելու հիմքեր գտել է: Այնուամենայնիվ, Ծառուկյանի պատգամավորական ճակատագիրն այս դեպքում ամբողջությամբ կախված է խնամի Աբրահամյանի ցանկությունից: Վերջինս կուզենա՝ դա կհամարի հարգելի, և Ծառուկյանը կշարունակի բացակայել նիստերից: Չի ուզենա՝ դա կհամարի ոչ հարգելի, և Ծառուկյանը կզրկվի մանդատից: Հիշեցնենք նաև, որ վերջին մի քանի Ազգային ժողովներում դեռևս ոչ մի պատգամավոր իր բացակայությունների պատճառով մանդատից չի զրկվել:

1in.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ohan
Dec 19, 2012 19:45