Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 19, 2012 16:27 - 6 քննարկում
Հայր Կոմիտասի անունը զեղծարարությամբ շահարկվում է` վարկաբելու Հայ կրոնի հեղափոխությունը…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայր Կոմիտասի անունը շահագործող և Հայ կրոնի հեղափոխությանը վարկաբեկելու միտող մի շարքային ստախոսի հերյուրալի հոդվածը օրերս տարածվեց Հայաստանում, որում հոդվածագիրը մեղադրում է Հայ կրոնի հեղափոխությանը Հայր Կոմիտասին ծաղրելու մեջ: Հայ կրոնի հեղափոխությունը հայտնում է, որ երբևէ դրական կամ բացասական որևէ արտահայտություն չի ունեցել կամ հայտարարություն չի արել հայր Կոմիտասին առնչվող, ո՛չ հրապարակավ, ո՛չ այլորեն: Այսու հայտնում է նաև, որ, ընդհակառակը, տարակարծիք լինելով հանդերձ հայր Կոմիտասի գաղափարական ուղղվածության հետ, միշտ հարգանք է ունեցել և ունի տվյալ անձնավորության նկատմամբ: Հայ կրոնի հեղափոխությունը մտահոգությունն ունի, սակայն, որ հոգնաշատ հոգևորականի աշխատանքը, որով ջանադրաբար փորձ է արվում հին հայկական մշակութային տարրերի ներառմանը հայոց եկեղեցու մեջ, նպաստելու է ոչ այլ ինչի, քան` ազգային զգացմունքների շոյմամբ հուդա-քրիստոնեական գաղափարախոսական ստրկատիրության առավել ամրապնդմանը հայ իրականության մեջ: Հայ կրոնի հեղափոխությունը դուռը բաց է պահում բոլոր այն հայ հոգևորականների առջև, ովքեր կմիանան իրեն` հայ ազգը առնվազն ազատագրելու բանասիրական 150-ամյա աշխատանքների արգասիք և անժխտելիորեն հաստատված դավանաբանական և կրոնական կեղծիքներից, որոնք գոյավորվել են ողջ Նոր կտակարանը կլանած` զեղծարար կրոնականների կողմից առաջին դարերում բնագրերի մեջ կատարված հարյուրավոր ընդմիջարկումների ի հետևանք, և որոնց ակադեմական բացահայտումը հիմնահատակ է անում քրիստոնեական դավանաբանության բոլոր հիմնաքարերը: Հայ կրոնի հեղափոխությունը սկզբունքայնորեն մերժում է մեր ազգային հոգևոր կյանքի և հայ մարդու հոգևոր դաստիարակության ստի ու կեղծիքի վրա կառուցումը, այն համարելով անհեռանկարային, վտանգավոր, և հասարակության ու հայ մարդու անբարոյականացմանը, ուծացմանն ու կործանմանը տանող փակուղի: Հոդվածի ստերի որակից երևում է, որ հոդվածագիրը պատահական խաբեբա չէ, այլ` հայ իրականության մեջ գործող հնարավոր վարձկան գործակալ, որի նպատակն է մարդկանց մեջ հակառակություն սերմանելը Հայ կրոնի հեղափոխության դեմ` շահագործելով սիրված կրոնականի անունը, որով և սակայն փաստելով իր ու իրեն այդ գործը հանձնարարող հակահայ գործակալների ու նրանց հովանավորների գաղափարական ու հոգևոր կատարյալ սնանկությունը: Նմաններն ու նրանց հրահողները մի օր օրենքի առջև պատասխանատվության կկանչվեն` առնվազն զրպարտության և հասարակական խաբեության մեղադրանքներով: Չենք անդրադառնում հոդվածում տեղ գտած զավեշտալի ստերին ու հերյուրանքներին, որոնցով փորձ է արվում սեպ խրելու` հայ հասարակության և իրենից ծնող հարազատ հեղափոխական հայերի միջև, որոնք ջանում են հայ ազգը ազատագրել 1,700-ամյա հուդա-քրիստոնեական ստրկատիրությունից: Նրանք պիտակվում են «ադրբեջանցիներ», ևայլն: Ցանկանում ենք, սակայն, անդրադառնալ մեզ «աղանդ» պիտակող լկտիությանը, որով հետևողականորեն փորձ է արվում ապակողմնորոշելու հայ հասարակությանը` գլխիվայր շրջելով իրականությունը: Հայ կրոնի հեղափոխությունը հիմնովին հերքում է այս մեղադրանքը: Մենք հոգևոր հեղափոխականներ ենք, և հետապնդում ենք հայ իրականության մեջ քաղաքակրթական բեկում մտցնել: Մենք ինքներս ենք պայքարում բոլոր հուդա-քրիստոնեական աղանդների դեմ` հետամուտ լինելով նրանց արմատախիլ արմանը Հայաստանից: Տարաշխարհում գոյավորված, Սփյուռքում տասնամյակներով բնավորված ու այժմ այդ ընդուղով Հայաստան ներխուժած հուդա-քրիստոնեական աղանդների ղեկավարների հրահրման հետևանքով մեր անդամներն ու համակիրները վերջին շաբաթներին թիրախ են հանդիսացել հարյուրավոր սպանության սպառնալիքների և հազարավոր կրոնաշուրթն հայհոյանքների գունյան տեղատարափի և հոգեմտավոր բռնաբարումների` իրենց «քրիստոնյա» հորջորջող մարդկանց կամ քարոզիչների կողմից, ինչը ցույց է տալիս կրոնական մոլեռանդության թալիբանյան դեմքը Հայաստանում` երկիր, որ Նիգերիայից և Գանայից հետո կրոնական մոլեռանդության սանդղակում գրավել է երրորդ դիրքը աշխարհում, և ինչը, մեր կարծիքով, հետևանք է թե՛ իշխանությունների, թե՛ ընդիմության, և թե՛ հայ իրականության մեջ գործող քաղաքական ուժերի կատարյալ ապիկարությանը, սահմանափակ մտածողությանն ու անողնաշարությանը, մեր անկախությունը այս ներխուժող, դավադիր ուժերին վաճառող կամ հանձնող դավաճանությանը, և է ազգային անվտանգության գերխնդիր: Որով էլ կարևորվում է կրոնի խնդրի քաղաքական-հեղափոխական լուծման անհրաժեշտությունը Հայաստանում` բոլոր այլ ազգային հիմնախնդիրներին համատեղ: Այս առիթով նաև հայտարարում ենք, որ հարմար պահին քրեական պատասխանատվության ենք ենթարկելու մեր գործունեության դեմ ատելություն հրահրող հուդա-քրիստոնեական այս աղանդների և հարանվանությունների բոլոր ղեկավարներին, և օրենքի ուժին ենթարկելու` քաղաքացիական անպատկառ վերաբերմունք ցուցաբերող անդամներին և քրեամետ, ներառյալ Առաքելական եկեղեցու անունից արտահայտվող և իրենց մենաշնորհային ամենաթողության ապավինած, տարրերին, որոնց ցուցակն արդեն իսկ մեր տրամադրության տակ է և արդեն իսկ հանձնված ապահովական համապատասխան որոշ մարմինների արտերկրում: Հստակեցնենք նաև այժմեական մի խնդիր: Եթե հայոց եկեղեցին Հայաստանյան կառույց է (այլ ոչ թե հայկական), ինչը կարելի է կռահել մեզ քննադատողների բազմաթիվ դիտարկումներից, ապա ի՛նչ գործ ունի Ամերիկայում կամ հայկական համայնքներում աշխարհի տարբեր երկրների մեջ: Իսկ եթե ընդունենք, որ համահայկական կառույց է, ապա ամեն հայ, աշխարհի որ ծագում էլ գտնվի, իրավունքն ունի մխրճվելու եկեղեցու բոլոր գործերի մեջ, ներառյալ հավատի ու կրոնի վերափոխմանը մեջ: Տգիտությամբ, այլամերժությամբ և հիմարության հասնող գոռոզությամբ նմանները պատճառ են դառնում ազգի ուծացմանը և առնվազն 10-միլիոնանոց հայությանը վերածում են 1-միլիոնանոց հանրապետության` հայոց առաքելական նորելուկ անուղեղ իշխանուհիկների ու նրանց արգանդների տեր-տիրական քրեածին տարրերի իշխանության ներքո: Հայաստանեայց եկեղեցու վերափոխմանը հետամտող 12-ամյա ապարդյուն ջանքերից և կրոնական իշխանության տիրակալների խուլ ականջներին բախվող խնդրանքներից ու նրանց կողմից հակառակը իրականացնող քայլերից հետո` հայ մանկանն ու պատանուն դպրոցում իսկ գերելով հուդա-քրիստոնեական գաղափարախոսության անուրով, Հայ կրոնի հեղափոխության գաղափարական առաջնորդներից` Արմեն Մելիքյանի խոսքերով` «մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու` Աստվածաշունչ կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, հաստատելու` Հայ կրոն»: Հայ կրոնի հեղափոխության ծրագրային մասնակի նախաքննարկումը կազմող երկու հաղորդումներ շուտով կդառնան հայ հասարակության սեփականությունը և կզետեղվեն Դիմագրքի մեր էջում: Հայ կրոնի հեղափոխություն https://www.facebook.com/pages/Հայ-Կրոնի-Հեղափոխություն/527016520645483 |
6 քննարկումներ
Suren