Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, December 18, 2012 4:18 - չքննարկված

Մտորումներ ՀՀ պետական և քաղաքական կառուցվածքի մասին

Մոտենում են հերթական «չ’ընտրությունները» Հայաստանում:
Այսպիսի առիթներով նորից մտորումերի մեջ եմ ընկել և որոշեցի կիսվել ձեզ հետ իմ տեսակետներով:
Խորհրդային Հայաստանում այս առումով ամեն ինչ պարզ էր ու հստակ: Որևէ մրցակցություն չկար և կոմունիստական կուսակցությունն ում առաջարկում էր, բոլորը միաձայն «քվեարկում» էին նրա օգտին և այդ կանոնները բոլորին հստակ պարզ էին:
Անկախության տարիների ամբողջ ընթացքում մենք կարծես թե պետք է դառնայինք ժողովրդավարական երկիր և, ուրեմն` մեկից ավելի կուսակցություններ և դրանց միջև իրական ու բնականոն ընտրապայքար ու իրական ընտրություններ, որ ժամանակ առ ժամանակ կատարում է ժողովուրդը: Ընտրված կուսակցություններն ու անձիք ձևավորում են ազգային ժողով և կառավարություն, իսկ հաջորդ անգամ չընտրվելու պարագայում հանգիստ հեռանում, ասպարեզը թողնելով ժողովրդի վստահությունն առավելագույնս վայելողներին:
Սակայն, իրականում, այս ամբողջ 22 տարվա ընթացքում ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ և դրանից տուժում են թե’ ժողովուրդը, թե’ պետությունը: Մի քանի առիթներով շեշտել եմ, որ եթե, հենց սկզբից ընտրվեյին ազնիվ և ազգասեր մարդիկ, ապա հիմա մենք պետք է որ հասած լինեյինք Սինգապուրի նման երկրների տնտեսական մակարդակին: Բայց ավաղ չստացվեց և կարող եմ ասել որ դրա հիմնական մեղավորը հենց ժողովրդի մեծամասնությունն է, քանի որ ժամանակի ընթացքում նա ապատիայի մեջ է ընկնում, որը հետզհետե ավելի է խորանում և առավել վատթարացնում իր վիճակը: Դրա հետևանքով, միշտ տվյալ ժամանակվա հանրապետության ղեկավարության մեջ, համայնքապետերից սկսած մինչև նախագահ, ամրանում է «Մեր դեմ խաղ չկա» հայտնի սկզբունքը: Մեր մեջ ասած, ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջաններում, ժողովրդի հենց այդ մեծամասնությունը տներում, գյուղամեջերում և ընկերների շրջապատում անընդհատ բողոքում են իրենց կյանքից ու ղեկավարությունից, բայց հենց գալիս է ընտրությունների ժամանակը, ապա ամեն ինչ փոխվում է: Սկզբունքը հետևյալն է, «Ինձ համար ով էլ լինի մեկ է», «Ես գործ չունեմ` ինչ ուզում է թող լինի», «Կարևորը մի քանի կոպեկ փախցնեմ և վերջ», «Դե, ախր, կաշառք եմ վերցրել Պողոսից կամ այս կուսակցությունից և ստիպված իրեն եմ ընտրել, թե չէ անհարմար կլինի» և այլ նմանատիպ անիմաստ պմդումներ: Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք և երիցս ճիշտ են այն մեծերը, ովքեր տարբեր առիթներով շեշտել են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը:
Այս ամենի արդյունքում մեր հանրապետությունում միշտ էլ կօրինականացվեն ցանկացած անտրամաբանական և անհեթեթության հասնող հարկատեսակներ և այլն, որոնք ուղղակի եզակի են և չկան աշխարհի 250-ի հասնող պետությունների օրենսդրությունների մեջ: Դրանցից են` մեքենաների մեջ պարտադրվող միայն այս տեսակի կրակմարիչներ և ոչ այլ` թեկուզ և ավելի կատարյալ տեսակի, հանրապետությունից ինքնաթիռով դուրս գալու համար օդի հարկ, որը աշխարհով մեկ խայտառակ չլինելու պատճառով հետագայում մտցվեց տոմսերի արժեքների մեջ, հիմա էլ` հանրապետությունից 6 ամիս և ավել բացակայելու դեպքում պետք է մուծես նաև հատուկ հարկ (այն էլ ահագնացող արտագաղթի պայմաններում), որոշ ժամանակ անց էլ հնարավոր է մտցնեն ասենք թե մայթերում քայլողների համար հատուկ հարկ և այսպես շարունակ: Դա իրոք հետևանք է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքի, քանի որ ղեկավարությունից ցանկացած մեկի ուղեղում քնած ժամանակ կարող է մի նոր հարկատեսակի մասին «միտք հղանալ» և շատ արագ այդ հարկատեսակը կմտնի գործածության մեջ:
Այս և բազմաթիվ այլ տեսակի ապօրինություններին վերջ դնելու միջոցն, իհարկե` ղեկավարման համակարգի ամբողջական փոփոխությունն է, որը ժողովրդավարական երկրներում հիմնականում տեղի է ունենում ընտրությունների արդյունքում:
Դեռ կարելի է, հույսը կորցրած չհամարել, որ Հայաստանում ևս հնարավոր են նման փոփոխություններ, եթե հնարավոր լինի, իրոք, բարձրացնել ժողովրդի քաղաքական մակարդակը: Ապացուցել և յուրաքանչյուրի սեփականությունը դարձնել այն միտքը, որ այս ամենն անհրաժեշտ է մեզ բոլորիս և յուրաքանչյուրին առանձին վերցրած:
Հիմա անդրադառնանք նախագահական ընտրություններին:
Արդեն 90-ական թվականներից միանգամայն պարզ էր այն, որ Հայաստանի համար ուղղակի հակացուցված է նախագահական կառավարման համակարգ ունենալը: Ես սա ասել եմ բազմաթիվ առիթներով և խորապես համոզված եմ դրանում: Շատ լավ կլիներ եթե այդ համոզմունքը դառնար բոլոր կուսակցություւներինը, եթե իհարկե նրանք իրենց համարում են իրոք պետականամետ և ազգասեր: Ապացույցները ուղղակի ջրի երեսին են և հետևյալներն են.
1. Աշխարհի (և մանավանդ հետխորհրդային տարածքի) բոլոր մեր տիպի փոքր և միջին պետություններում եղած և հիմա էլ նախագահական աթոռներին նստած անձինք դառնում են կա’մ թագավորներ, կա’մ դիկտատորներ, կա’մ օլիգարխներ, կա’մ հավերժ նախագահներ և այլն:
2. Նունիսկ ամենաազնիվ մղումներով հաղթածները շատ արագ, վայելելով իշխանական քաղցր աթոռը` դառնում են վատագույններից վատագույնը:
3. Շատ արագ զարգանում է կլանա – օլիգարխիկ և մոնոպոլիստական համակարգ:
4. Հայաստանի նման աղքատ պետություններում էլ անտեղի վատնվում են բյուջեի հսկայական միջոցներ, քանի որ կառավարությունից զատ ստեղծվում է նախագահականի մի հսկայական ապարատ, որը խժռում է բյուջեի զգալի մասը:
5. Կառավարման համակարգում չեն ստեղծվում փոխադարձ հակակշիռների ինստիտուտներ, կամ այդ ինստիտուտներն ուղղակի բուտաֆորիա են:
Այս ամենից ելնելով միանգամայն պարզ է, որ Հայաստանում ուղղակի անհրաժեշտ է պառլամենտական կառավարման մեխանիզմ և վարչապետի մի փոքր ավելի լայն լիազորություններ` պառլամենտի վերահսկողության ներքո: Կառավարությունը նշանակվում և լուծարվում է պառլամենտի կողմից: Դրա համար լավ կլինի, որ Հայաստանում լինեն 4 – 5 կուսակցություններ, այլ ոչ թե այժմյան 100 – ին հասնող կուսակցությունները, որոնց մեծ մասի անդամները կտեղավորվեն իմ «Զապորոժեց» մեքենայի մեջ և դեռ ազատ տեղեր էլ կմնային:
Այս ամենի ըմբռնումով կարծում եմ որ մոտեցող նախագահական ընտրություններին ընդառաջ, և քանի դեռ մի փոքր ժամանակ կա, բոլոր ազգացավ կուսակցություններն ու ժողովրդի գիտակից զանգվածը պետք է կարողանան գտնել մի համեստ, ազնիվ և մեծ հարգանք վայելող թեկնածու (հենց սկզբից պետք է բացառել բոլոր 3 նախագահներին), ով կխոստանա, որ ինքը լինելու է վերջին նախագահը և իր նախագահության ընթացքում սահմանադրական փոփոխություններով կփոխարինի նախագահական կամ միանգամայն անիմաստ կիսանախագահական համակարգը` պառլամենտարականի:
Այստեղ չեմ կարող չշեշտել մի քանի օր առաջվա ԲՀԿ-ի որոշման մասին իմ տեսակետը: Այն որ ԲՀԿ-ն ՕԵԿ-անալու էր` դա ակնհայտ էր, եթե ոչ, ապա ԲՀԿ-ական ամբողջ վերնախավը կկիսեր Խ. Սուքիասյանի ճակատագիրը: Պարզ էր որ Գ. Ծառուկյանն ու իր բոլոր բիզնեսմենները այդ քայլին չեն գնա և չեն կորցնի հսկայական բիզնեսները: Բայց հիմա նրանք առավել քան ՕԵԿ-ացան, քանի որ մինչ ընտրությունները հայտարարելով թե ոչ մեկին չեն պաշտպանելու, դրանով իսկ շատ հզոր ջուր են լցնում գործող նախագահի ջրաղացին: Դրա վառ դրսեվորման ապացույցը դեկտեմբերի 2-ի Գյումրու ընտրություններն էին: Հենց այս նույն սցենարով էլ նախագահական ընտրություններում ԲՀԿ բոլոր տեղական կառույցները «առանց կենտրոնական կառույցի համաձայնության» պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը:
Ինչ վերաբերվում է գործող նախագահի ՀՀԿ վերջին համագումարում կարդացած ճառին, ապա չգիտես խնդաս թե լաս, քանի որ 20 տարուց ավել պետության ղեկավարության մեջ եղած իսկ վերջին 5-10 տարում պետական ապարատի առաջին և երկրորդ տեղ զբաղեցրած մարդը խոսում է այնպես, կարծես ինքը այլմոլորակային է և միայն այս մի 2-3 ամիսն է եկել Հայաստան որ ամեն ինչ ուղղի, կամ ամենաթունդ ընդդիմադիրն է և մենք բոլորս պետք է «հալած յուղի» տեղ ընդունենք նրա ասած այդ ամենը:
Ֆ. Մ. Գիտ. Թեկնածու Գագիկ Ղարագյոզյան
18.12.2012թ.


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ