ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 18, 2012 16:49 - 5 քննարկում
«ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ…»-ը և հոտից փախած ոչխարները:
Ներկայիս Հայ մշակույթը գտնվում է եկեղեցու «թանգարանում»:
Երբ ուրբաթ իրիկուն, բավականին ուշ, մի լավ խմելուց հետո պարկում ես քնելու, ինչքան էլ խմած լինես՝ մևնույն է, գլխումդ պտտվում է, ավելի ճիշտ, փռված է այն միտքը, որ ոչ մի խնդիր չունես, վաղը երբ ուզես կարթնանաս, այսինքն ինքա՜ն ուզես կքնես, ազատ ես: Ու քնեցի, ու տեսնում եմ այս երազը. Չնայած մինչև ոտքերիս մատների ծայրը գիտակցել էի, որ ինչքան ուզենամ կքնեմ, շաբաթ առավոտ կանուխ քնիցս ելա ու էս տարօրինակ երազը մոռանալու համար շտապեցի սառնարանից մի շիշ գարեջուր վերցնել ու դատարկել: Մի մեծ դահլիճ էր, մոտ հարյուր հոգի, հիմնականում Շիրակի դաշտավայրի մեր գյուղերի ժողովուրդն էր, որը նոր է եկել, որը մի տարի է եկել է, որը արդեն տունուտեղ է դրել… հա, արդեն տեղի գող ունեն, հետը մի քիչ զրուցեցի, որտեղից ես, սրան-գիտես նրան-գիտեսից հետո ասաց. – ըստեղ ով քո խաթրին կպնի, խեռդ կուտի: Ու ես ինձ արդեն լրիվ զգացի «Հայաստանում»: Երեք ժամ ուշացումից հետո, երբ արդեն ժողովուրդը հոգնել էր ուղղակի նստելուց ու ծամելուց, եկավ միջոցառումը վարողը, մի ջահել հրեուհի, համակարգիչը լարեց, ինչ-որ երաժշտություններ, մի քանի խոսք, ապա հելեք, պարեք, էսօր լավ օր է.. հետո հնչեցին օդեսական գողական երգերը, ու ժողովուրդը գոհ էր: Մի քանի րոպե խոսեցի հոբելյարի հոր հետ, շատ համեստ ու շնորքով տղա էր, մեքենաների վարպետ, ոսկե ձեռքեր, և նա մեղավոր չէր, որ այդ քաղաքի հայ մշակութային կենտրոնը չունի մի մարդ, որ գա նման կարևոր միջոցառումը վարի: Եվ քանի որ միջոցառումը վարում էր այլ մշակույթի ներկայացուցիչ, բնականաբար, հնչում էին այդ մշակույթին պատկանող երգեր ու ոչ մի հայկական երգ չհնչեց, դհոլի ձայնը չլսվեց հայ պատանու քսանամյակին: Ես այդ արհեստավորին հարցրեցի տեղի հայ մշակույթի կենտրոնի մասին, նա անկեղծ ասաց. – Ճիշտը որ ասեմ, կյանքումս երկու անգամ եմ եղել: Ես մինչև այդ երկու անգամ զանգել էի այդ կենդրոն, իրենց կայքերում նշված ժամերին, ռոբոտն էր պատասխանում, փորձեցի հասցեով գնալ` գտնել, հասցեն գտա, բայց չկարողացա հասկանալ, որտեղ և ինչ դուռ թակեմ, որ գտնեմ այդ մշակությային կենտրոնը, ինչ որ խանութներ էին, դարպասներ ու չգիտեմ ինչ: Մեկ այլ հյուրի հարցրեցի այդ կենտրոնի մասին, ասեց հա՜, ունենք, էնտեղ միշտ հավաքվում են, պատի վրա էլ «Հայր մեր»-ն է գրած: Ակսել Վարդանյան ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԳՐԵՔ ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՅՍ ԳՈՂՏՐԻԿ ԳՐՎԱԾ ՆՈՎԵԼԻ ՄԱՍԻՆ:
|
5 քննարկումներ
yan zal