Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, December 16, 2012 4:48 - 1 քննարկում
Նախագահի այս ելույթը, լրիվ դեմագոգիայի ու երեսպաշտության դրսեվորում է…
Նախագահի այս ելույթը, լրիվ դեմագոգիայի ու երեսպաշտության դրսեվորում է, մարդկանց հեքիաթային ժանրով բառերի կույտ գլուխները ցնելու մի հնարավորություն… 1. Առանց մտածելու, որ կան մարդիկ,որոնք դեռ չեն կորցրել իրենց հիշողությունները հայտարարում եք, որ իբր անկախության առաջին տարիներից ձեռնամուխ եք եղել երկրի ավերված տնտեսության վերականգմանը, մոռանալով ասել, որ թե այդ ովքե՞ր էին, որ Հայաստանում 1148 աշխատող արդյունաբերական ձեռնարկություններ քանդեցին հաստոցները ապամոնտաժեցին որպես մետաղալոմ Իրանին վաճառեցին… 2. եվ եթե Հանրապետական կուսակցությունը, իրոք շահագռգռված է երկրում ազատ, արդար ընտրությունների անցկացմանն, ապա ինչու՞ եք խոչընդոտում “ընդիմադիր” հինգ կուսակցությունների նախաձեռնությանը մաքրելու վերջապես ընտրացուցակներից բազմաթիվ հանգուցիալների ու երկրից Ձեր կողմից փախցրած մարդկանց անուները… 3. ինչու՞ չեք թողնում, որպեսզի սփուռքահայերը նույնպես մասնակցեն իրենց երկրի բախտը վորոշիչ ընտրություններին… 4.եվ եթե այդպես բարվոք է Հայաստանի ժողովրդի ապրելակերպը, ինչպես դուք եք նկարագրում, որ սա է Հայաստանը եվ վերջ, ապա ինչու՞ մարդիկ զանգվածային կերպով, ստիպված թողնում ու լքում են երկրը… 5.եվ վերջապես ինչպե՞ս կարելի է մոռանալ, երբ Մասշտոցի պուրակում “Բուտիկների” տեղադրման դեմ բնապահպաների երկարամսյա պայքարի Ձեր հանգուցալուծող, ամփոփիչ եզրահանգմամբ, առանց աչքը թարթլու քաղաքապետին հորդորեցիք, թե – ” ճիշտ են դժգոհում մարդիկ, իրոք դրանք իրենց արտաքին էստեթիկական տեսքով համահունչ չեն շրջապատին”, բաց թողնելով իրական ժողովրդի մեծ զանգվածի մտահոգությունների շարժառիթները… Եվ էլի ու էլի շատ ինչուներ… H.Margaryan |
1 քննարկում
yan zal