ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 11, 2012 5:34 - 7 քննարկում

Անճարակին կգա փոխարինելու խելքից պատուհասը…

Խելքիտ ձույն գա էպոսագետ…
«Էպոսագետը Հայաստանին է միացնելու Արցախը, Ջավախքը և Նախիջևանը», բա Արեվմտյան Հայաստանն ու ԿԻԼԻԿԻԱ՞Ն

 

 

Էպոսագետը Հայաստանին  է    միացնելու   Արցախը,   Ջավախքը   և  Նախիջևանը

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ հավակնոտ փոփոխություններ է մտցնելու:

Նախ` Հայաստանին է միացնելու Արցախը, Ջավախքը և Նախիջևանը: Թե ի՞նչ գնով, պարզ չէ:

«Պատերազմ չի լինի, որովհետև Նախիջևանի հարցում Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությունն է պետք: Հետո ժամանակն է, որ Հայաստանը Թուրքիայի առաջ որպես նախապայման դնի այս հարցը: Ինչ վերաբերում է Ջավախքի միացմանը Հայաստանին, ապա Վրաստանում ակնարկում են, թե մեծ լավություն են անում` հայերին թողնելով իրենց հողում ապրել: Դե հիմա մենք նրանց այդ գլխացավանքից կազատենք և մեր ժողովուրդը դե յուրե կապրի ՀՀ տարածքում, որը մեր պատմական հողն է »,- շեշտեց Սեդրակյանը:

Վարդան Սեդրակյանի արտաքին քաղաքական հավակնություններն այսքանով չի սահմանափակվում. ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո Սեդրակյանը ճանաչելու է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը և ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային սահման է «գծելու»:

«Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է դառնա Եվրասիական միության անդամ»,- այս համատեքստում լրացրեց Վարդան Սեդրակյանը:

Նրա նախագահության օրոք պետք է Հայաստանը Իրանի հետ ռազմական դաշինք կնքի նաև.« Իրանը կարևոր հարևան է: Նրա առաջ էլ , մեր առաջ էլ մարտահրավերներ կան և պետք է փոխադարձ ռազմական օգնություն լինի»,- եզրափակեց էպոսագետը:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Dec 11, 2012 8:19