ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, December 9, 2012 5:59 - 3 քննարկում
Այ քեզ բա՜ն: Ամբողջ Հայաստանը գիտի որ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հաղթելու է Սերժ Սարգսյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չգիտի ու դեռ հարց է տալիս զարմացած…
– ԻՆՉՈ՞Ւ է ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎԵԼ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՎՍՏԱՀ ՀՀԿ-Ն
Թե ինչու Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցը մեծ խուճապ առաջացրեց իրենց հաղթանակին վստահ իշխանության շրջանակներում, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով եւս եղել է Բրյուսել մեկնած ԲՀԿ պատվիրակության կազմում, չգիտի:
«Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի էր բարձրացրած այդ աղմուկի մոտիվացիան»,-Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծել է Զոհրաբյանը: Այն դիտարկմանը, գուցե իշխանություները կանխատեսում են, որ Ծառուկյանն առաջադրվելու է, Զոհրաբյանը նկատել է, որ, անկախ նրանից, կառաջադրվի Ծառուկյանը, թե ոչ, միեւնույն է, անհասկանալի է այդ աղմուկի պատճառը, նամանավանդ, եթե իշխանություններն այդքան վստահ են իրենց հաղթանակի վրա, ինչի մասին էլ բազմիցս շեշտում են:
«Պարզապես անհարմար է, ողջ ներհայաստանյան, արտահայաստանյան դիվանագիտական ռեսուրսը եւ մամուլը ներդրել են՝ փորձելով եվրոպական տարբեր կառույցներից պոկել ինչ-ինչ, իրենց համար հաճո գնահատականներ: Իրեն հարգող, իրապես իր ուժերի եւ հաղթանակների վստահ որեւէ քաղաքական ուժ ԲՀԿ-ի բրյուսելյան` ընդամենը կուսակցական այցից նման խուճապի չէր մատնվի եւ իր ողջ դիվանագիտական կորպուսը մեկ ամբողջ շաբաթ չէր կազմալուծի՝ փորձելով ստանալ իր համար հաճո տեսակետներ, թե իբր ԲՀԿ-ի բրյուսելյան այցն անցել է անհաջող, եւ որ իբր եվրոպացիները վատ տպավորություն են ստացել ԲՀԿ-ից եւ նրա նախագահից»,-հայտարարել է Զոհրաբյանը եւ վստահեցրել, որ ԲՀԿ-ի բրյուսելյան այցն անցել է փայլուն:
Զոհրաբյանը հայտարարել է նաեւ, որ հունվարի կեսին մի քանի պատգամավորներով` ինքը, Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը, կրկին մեկնելու են Բրյուսել, որովհետեւ մի քանի քաղաքական ուժերի հետ կոնկրետ ծրագրերի շուրջ արդեն ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ կան:
Այն դիտարկմանը, թե հատկապես մեծ աղմուկ բարձրացվեց ԲՀԿ նախագահի` ՀՀ-ում տիրող կոռուպցիայի վերաբերյալ արված հայտարարությունից, Զոհրաբյանն արձագանքել է. «ՀՀ-ԵՄ ասոցացման բանակցությունների օրակարգի կարեւորագույն կետերից մեկը ՀՀ-ում կոռուպցիայի հաղթահարման առավել արդյունավետ ուղիների մշակումն է, իսկ դա նշանում է, որ ՀՀ իշխանություններն ընդունում են, որ դա լուրջ արատ է, եւ այն հաղթահարելու համար բաց եւ հրապարակային բանակցություն են վարում ԵՄ-ի հետ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում կուսակցությունը նախատեսում է այցեր ԱՄՆ, Վրաստան, հնարավոր է նաեւ` Իրան:
3 քննարկումներ
Գևո