Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 8, 2012 21:48 - 30 քննարկում

ՈՒշացել եք, պարոն Հայրիկյան, 20 տարով եք ուշացել…

Եթե ժամանակին արիություն ունենաիք և ազնվություն դրսևորեիք տեր կանգնելու այն լավագույն տղաներին,որոնք անմնացորդ նվիրված էին Ձեզ,որոնց հավատարմությունը Ձեր ու Ձեր գաղափարների իրագործման հանդեպ հասնում էր ֆանատիզմի,որոնք ազնիվ ու անդավաճան էին և պատրաստ էին ամեն գնով սատարելու Ձեզ,այսօր՝ 20 տարի անց ստիպված չէիք լինի վերջին էշելոններում հայտնվելու և մեկընդմեջ հիշեցնելու Ձեր գոյության մասին:Որքա՜ն հրաշալի տղաների վանեցիք Ձեզնից և թույլ տվեցիք Ձեզ շրջապեն դիմակավոր սրիկաներն ու պատեհապաշտները,որոնք ժամանակին,երբ պետք է լինեին սահմաններում, իրենց կանանց փեշի տակ էին մտել ու իբր «քաղաքականությամբ» զբաղվելու անվան տակ,ամեն պատրվակով դեպի Երևան էին գալիս ,որ ինչքան կարող են հեռու լինեն սահմանային գծից,իսկ երբ վերջացավ պատերազմն ու լռեցին թնդանոթները,նույն հաջողությամբ սկսեցին կամավոր մարտիկներին «ասֆալտի ֆիդայիներ»որակել և ջանասիրաբար թալանել «հարազատ» կուսակցության փողերը:Ահա թե ովքեր մնացին Ձեր շուրջը…Մի առիթով նախկինում,Արտաշատում կայացած ԱԻՄ-ի խորհրդակցության ժամանակ ասել եմ՝ եթե կուսակցությունը անհրաժեշտ չափով տեր չի կանգնում իր անդամին,կամ գերադասում է հանուն իր շահերի,կամ հանուն իր «մաքրության» ինքն էլ մուրճի հարված դառնալ ինչ-ինչ ուժերի կողմից նենգաբար տապալված իր անդամի,կամ համախոհի գլխին,նշանակում է այդ կուսակցությունն այլևս դադարում է կուսակցություն լինելուց… և սկսվում է այդտեղից՝ մաֆիան…Այսօր արդեն, Ծառուկյանից շատերն ունեն սովորելու բան ,և կուսակցական ընկերների հարցերին վերաբերվող նրա մոտեցմամբ,և առհասարակ…
Կուսակցության առաջնորդ լինելը, միայն գաղափարներ տարածել,կուսակիցներից սպասումներ ունենալ ու ստանալ չէ,ոչ էլ ՝ միայն ինձ ու միայն ինձ է…
Դա առաջին հերթին՝ «բոլորը մեկի համար,մեկը՝ բոլորի» սկզբունքով առաջնորդվել է,ինչն էլ կերտում է հենց հաղթանակը սպասվելիք:Դա այն է,ինչը մենք ոչ մի կերպ չտեսանք Ձեր սերունդի քաղաքական դեմքերի կողմից…
Իսկ ես և իմ նման շատերը խորշել,խորշում ենք հենց վերը նշածս ճանապարհն անցած կուսակցություններից ու մարդկանցից…
Ահա թե որն էր Ձեր անկման ու պարտության հիմնական պատճառը…Svetlana Margaryan


30 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Պարոյր Հայրիկեան
Dec 9, 2012 0:04