Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, December 8, 2012 2:00 - 4 քննարկում
Դոն Սերժոն գտել է իր Սանչո Պանչոյին…Ջորի հաստատ կծնվի:
Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը և պաշտպանել ինձ. Պարույր Հայրիկյան
08-12-2012 12:15
«Ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին` աջակցելով այն ուժին, որը քաղաքական համախոհ է: Ես գիտակցում եմ, որ միայնակ գնալու դեպքում լավագույն դեպքում հավաքելու եմ 20 տոկոս: Ներկայումս շահեկան վիճակում է Սերժ Սարգսյանը, քանի որ նա ճակատով է մասնակցելու ընտրություններին: Սերժ Սարգսյանն անձամբ ինձ ասել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը և պաշտպանել ինձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Բանախոսի խոսքերով` ամենալավ տան տեր կարող է լինել այդ տունը կառուցողը: Ինչպես նաև նա նշեց, որ այս արտահայտությունը կարող է լինել իր նախընտրական կարգախոսը:
Խոսելով Գագիկ Ծառուկյանի մաին, վերջինս նշեց, որ ԲՀԿ առաջնորդն իրեն ինչ-որ փուլերում օգտակար եղել է: Նա կատարյալ ժողովրդավարության մոդելի շուրջ քննարկումներ է անցկացրել իրենց հետ, խոստացել է, որ ընթացք կտրվի, սակայն այդպես էլ ոչինչ չի արել:
«Եթե Գագիկ Ծառուկյանը ցանկություն կունենա քաղաքականությամբ զբաղվելու, ապա ես պատրաստ եմ իմ փորձով օգտակար լինել նրան»,- նշեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ չի պատրաստվում որևէ, մեկին վախեցնել ոչ էլ մտածում եմ, որ դա ճանապարհ է իրենց համար: Ինչպես նաև նշեց, թե որոշ մասնագետներ գալու են իրեն սատարելու համար:
Իսկ կլինի ընտրությունների երկրորդ փուլ, թե ոչ, Պարույր Հայրիկյանն ասաց, որ երկրորդ փուլ հնարավոր է, եթե ընտրություններն արդար անցկացվեն, եթե ընդդիմադիր դաշտը միասնական լինի:
4 քննարկումներ
Լիպարիտ