Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, December 3, 2012 20:42 - 2 քննարկում

Շատ բաներ պարզ կդառնա, եթե…

Շատ բաներ պարզ կդառնա, եթե տնտեսագիտություն կոչվող երեվույթը չդիտարկվի առաջնային: Առաջնայինը այն ու ամենայնիվ գաղափարախոսությունն է: Այսինքն նրանից թե մարդ անհատը ոնց է նկարագրում իր շրջապատը ու աշխարհը, ինչպիսի իմաստներով է այն օժտում, կարող է համապատասխան տնտեսվարում ապահովի իր կենսական կարիքները ապահովելու համար: Օրինակ սովետում պրոպագանդվում էր ընկերասիրությունը, ընտանիկին նվիրվածությունը, համագործակցությունը, անընդհատ կոչ էր արվում խաղաղություն ու բարեկամություն ազգերի միջև, սերմանվում էր սեր հայրենիքի նկատմամբ և Հայրենիք հասկացողության նկատմամբ ընդհանրապես, սեր էր սերմանվում աշխատանքի նկատմամբ, սեր գիտության ու գիտելիքի նկատմամբ , փողապաշտությունը, կազինոները և այլ նման բաներ համարվում էր չարիք, միասեռակամոլությունը և այլ տեսակի սեռային այլասեռվածությունները քրեորեն հետապնդվում էր, կոչ էր արվում միշտ խնամքով վերաբերվել Էներգիային, հանրային և սեփական ունեցվածքին, բնությանը: Հիմա, եթե հիշենք, այս բոլոր գաղափարները դրված էին այդ տնտեսության հիմքում: Այո շատ բաներ թերի էր և դրա պատճառը այդ գաղափարների թերի լինել չէր, այլ, իմ կարծիքով, որոշ մարդկանց անզուսպ ախորժակը, էգոիզմը և այլ շատ բաներ, որոնք ավելի շատ բնորոշ են կենդանական աշխարհին: Բայց ընդհանուր առմամբ ունեինք հասարակություն, որ հիմնված էր համագործակցության, հարգանքի և սիրո վրա: Հայտնի երգ կար, որի իմաստը հետևյալն էր՝ իմ տունը ոչ հասցե է ոչ տուն, իմ տունն սովետ միությունն է(мой адрес не дом и не улица http://youtu.be/HjiSocqPP8k): Կարող է ծիծաղեք, բայց միայն այս երգով կարելի էր հասկանալ գաղափարախոսության էությունը՝ որ կրթում էր հայրենապաշտություն մի կողմից և նութապաշտական ձգտումների սին լինելը մյուս կողմից: Այսինքն սա ամբողջը քոնն է, քո հայրենիքը, հասցեն կարևոր չէ: Այլ խոսքով հիմիկվա սերուդի աչքերին այս նկարագրագրածը հեքիաթ կթվա… և դա իսկապես հեքիաթ էր, եթե համեմատենք այն ինչ ունենք ներկայում:
Հիմա նայենք թե ինչ է ընկած այս նոր (այսինքն հին, վաշխառու համակարգը, վաղուց յուրացրած է արևմուտքի նկատմամբ) գաղափարախոսության հիմքում, որ մատուցվեց մեզ իբրև բարեկեցություն ապահովող միակ և անփոխարինելի գաղափարախոսություն ՝ սրա հիմքը պարզունակ մի ճշմարտություն է ընկած՝ մարդը դիտարկում է որպես սպառող գազան և ամբողջ շրջապատը դիտարկվում է որպես պոտենցիալ մեղմ ասած մրցակից, իսկ իրականում թշնամի: Ունենալով շրջապատի այսպիսի նկարագիր բոլոր կոչերը սիրո, բարեկամության, հայրենիքապաշտության սին կթվան և ուղղակի մտային ցանկություններ և դա անտեսվում է տնտեսվարում իրականացնելիս: Եվ տնտեսության կառուցվածքի հիմքը համապատասխան կառույց ունի: Այս մոդելում “բարեկեցության” կարող է հասնել անհատը միայն, այն էլ ի հաշիվ մյուսների: Դա շատ ժամանակ տեղի կունենա ոչ թե որ այդ մարդը արտակարգ մարդկային ունակություններ ունի այլ լրիվ հակառակը, որ նա անտեսում է մյուսներին, կարևորում է միայն իր անձը և իր շուստրիության շնորհիվ նյութական առավելության է հասնում մյուսների նկատմամբ: Այսպիսի հասարակությունում բոլոր անդամները մրցակիցներ են համարվում և համագործակցության փոխարեն մրցակցության մեջ են: Բնական է, որ բոլոր այս տեսակ հասարակություններում չի կարող ՄԵՆՔ հասկացողություն լինել, Հայրենիք և հայրենապաշտություն, որևիցե խնայողության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ամեն ինչ արվում է, որ սպառումը մեծացվի առանց որի մոդելը չի գոյատևի: Սրանից էլ հետևում է, որ բնությանը երբեք խնամքով չեն մոտենա այլ կաշխատեն քամել ամեն ինչ ինչ հնարավոր է: Գիտելիքը և գիտությունը նույնպես ուղված կլինի ավելի շատ սպասարկել սպառողական տնտեսությունը քան ինքնաճանաչման ու լուսավորվելու համար: Արվեստը կցածրանա այնքան մինչև ապրանք դառնա, որ լավ գնի ծախվի, ամեն ուր կրախուսվի փողապաշտությունը, էգոիզմը այսինքն անուղղակի բռնությունը: Խաղաղության կոչերը նույն պես սին են տվյալ մոդելում, քանի որ մրցակցությունը և մոլագառ մրցավազքը եկամուտի համար անպայման կհանգեցնեն պատերազմի, այսինքն պատերազմ հրահրելը նույն պես բնորոշ է այն համակարգին…
Անցել է 20 տարի այն օրվանից երբ մենք այս արևմտյան վաշխառու մոդելն ենք յուրացնում և չխոսելով տնտեսական ինչ ինչ ձեռքբերումների մասին, որը իրականում չկա, այլ միայն նայելով հայ մարդուն հիմա և համեմատելով այն մարդու հետ որ ծնվեց, կրթվեց ու մեծացավ այն “տոտալիտար” համակարգում դժվար չէ նկատել թե ինչ բարոյական, հոգեբանական անկման է հասել այս լիբերալ վաշխառու մոդելի պայմաններում ապրող հայ մարդը: Երբեք թյուր կարծիք չունենաք ու կարծեք թե այն ինչ մեր մոտ ներդրվեց սխալ վաշխառու լիբերալ մոդելն է, քանի որ այն ինչ ունենք դա հենց այդ մոդելի էությունն է և նա նույնն է ամենուր ու տիրում է կապիտալիզմը:
Իմ կարծիքով մեր ժողովրդի նկարագրին հարիր չէ այս էգոիզմ, ինքնամոռաց փողասիրություն քարոզող մոդելը… մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ ճիշտ գնահատենք վեր ոչ վաղ անցյալը և ունենալով այսպիսի հրաշք աշխարհաընկալման մոդել ինչպիսին ներկայացրեց Արթուր Շահնազարյանը իր Է-ԱՐԱՐ գրքով,որը հիմնված Կոմիտասի ուսւմնասիրությունների վրա (այս ամենա կարևոր 3 մասը բացակայում էր ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ-ում տեղադրվածից http://youtu.be/JHvjVMLMmok ) կառուցենք վերաստեղծենք մեր հայկական քաղաքակրթությունը, քանի որ այս արևմտյան քաղաքակրթության մայրամուտին ուղղակի տխմարություն է յուրացնել այն: Աշխարհում շատ-շատ քիչ ժողովուրդներ կան որ կարող են ասել որ նրանք քաղաքակրթություն են ստեղծել: Մեզ ստեղծել պետք չի ուղղակի հարկավոր է հիշել այն ինչ ունեցել ենք:
Հարգանքներով Արմեն


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

yan zal
Dec 5, 2012 23:22