ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, December 2, 2012 19:23 - չքննարկված
«Հրեշը Լուսնի վրա» բեմադրությունից…
Դեկտեմբեր 01, 2012 | 01:17
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանը 2013 թ. պետական բյուջեի վերաբերյալ 2 առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, սակայն ստացել է խուսափողական պատասխաններ:
Պատգամավորն առաջարկել է 2013 թ. 180-ական մլն դրամ հատկացնել Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի եւ թիվ 14 մանկապարտեզի վերանորոգմանը:
Կառավարության պատասխանում նշված է, որ երաժշտական դպրոցի վերանորոգման հարցը կքննարկվի վարկային ծրագրերի շրջանակներում, եթե այդպիսի հնարավորություն լինի:
Իսկ մանկապարտեզի վերաբերյալ նշվել է, որ ջեռուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից արդեն իսկ հատկացվել էր 14.7 մլն դրամ, իսկ մնացյալ գումարները կքննարկվեն վարկային ծրագրերի եւ միջինժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում: