ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 1, 2012 20:05 - 2 քննարկում

Պայթեցվել է Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը

01.Դեկտեմբեր.2012 – 15:11

Այսօր` դեկտեմբերի 1-ին, տարօրինակ արտառոց պատահար՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ մարզերից մեկում՝ Կոտայքի մարզում: Կեսօրից ուղղիղ մեկ ժամ անց, ցերեկվա Ժամը 13.00-ի սահմաններում, երբ ամբողջ Հայաստանի ձևաչափով ավարտվել էր աշխատավորների ընդմիջումը և Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր ընկած ճանապարհահատվածի աջ կողմում շարունակաբար գործող և Ծաղկաձոր-Երևան ու հակառակ մեկնող երթևեկության միջոցները գիշեր ու զոր լիցքավորող գազալցակայանում ահեղնաձայն պայթյուն է տեղի ունեցել:
Պայթունից 13 վայրկյան անց դեպքի վայր հասած հանրապետության առաջին ֆոտոլրագրող, ամռանը Իսրայելի հորդանան գետում հատուկ մկրտված Գագիկ Շամշյանը հայտնում է որ նշված գազալցակայանը գտնվում է «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ, որտեղ վաճառվում են Կոտայքի մարզի աշխատավորներին անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ, սկսած սննդից մինչև գրենական պիտույքներ, գործիքներ և հարմարանքներ: Նա քանի որ 13 վայրկյան էր հեռու պայթյունի պահից նկատել է, թե ինչպես «Գազ 3110» մակնիշի 09 ՏՕ 716 համարանիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը լիցքավորման նպատակով մեքենան կայանել է 3-րդ «սեկցիայում», լիցքավորման ժամանակ դեռևս անհայտ պայմաններում ավտոմեքենան պայթել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հավաքվածները պատմում են, որ ավտոմեքենայի գազաբալոնը եղել է ամյակի գազաբալոն: Հավաքվածները խնդրել աղաչել են ամյակի կասկածելի բալոնի մեջ գազ չլցնել, բայց կասկածելի արտաքինով անհայտ վարորդը, որը հատկապես այդ նպատակով կրում էր սև ակնոցներ, արհամարել է հավաքվածների աղաչանքը և լիցքավորել է չարաբաստիկ ամոնյակի բալոնը, որի պայթելուց հետո գազաբալոնի որոշ դետալներ շպրտվել և վնասել են այդ պահին պատահաբար այնտեղ կայանած «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի 33 ՏT 858 համարանիշի ավտոմեքենան, որի պատկանելությունը առաջիկա ամիսներին կպարզվի:
Պայթյունի հետևանքով «Գազ 31»-ն ամբողջությամբ վնասվել է: Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր, վիրավորներ, տուժողներ չկան, բացառությամբ «Գազ 31»-ի անհայտ վարորդից, որը օգտվելով պայթունի ալիքից, կարողացել է սանձել այն և հեծնելով վրան քառատրոփ անհետացել է անհայտ ուղղությամբ:
Համենայն դեպս արդեն ժամանել են Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի բազմաթիվ աշխատակիցները’ դասակի հրամանատար, «Արիության Համար» պարգևատրված Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ՀՀ Ոստիկանության Հրազդանի ոստիկանության բաժնի օպերատիվ փորձառու խումբը’ ՀՀ Ոստիկանության Հրազդանի ոստիկնապետ « Անանյա Շիրակացի» շքանշանի ասպետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները’ թվով մեկ լրիվ դասակ, բաժնի պետ, ՀՀ վաստակավոր հետախույզ, ԵՊՀ -ի ասպիրանտ, «Խեղդվողին Փրկելու Համար» մեդալով պարգևատրված Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Քննիչների բազմաձայն կանչով, դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի ամենա փրկարար վարչության Հրազդանի ջրհեղեղա-հրշեջ-փրկարարական ջոկատը և Կոտայքի մարզի գազի անվտանգ օգտագործման անվտանգության ծառայության պատասխանատուները: Ոստիկանությունը միացյալ ջանքերով փորձում է պարզել կայանած և պայթած ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ըստ մեր ունեցած ստույգ տեղեկությունների գազալցակայանը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավար, Երևանի Պետական Համալսարանի խորհրդի նախագահ և էլի մի շարք քաղաքական և հասարակական միավորների նախագահ (տեղ չլինելու պատճառով դրանք չեն թվարկվում) Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին:
ԱԿԱՆԱՏԵՍ ՎԵՐԱՑՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Dec 2, 2012 12:26